լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.08.2018 | իրադարձություն

Հովիկ Աբրահամյանը հարցաքննվում է Մարտի 1-ի գործով. ձերբակալվել են նրա եղբայրն ու վարորդը

Հովիկ Աբրահամյանը հարցաքննվում է Մարտի 1-ի գործով. ձերբակալվել են նրա եղբայրն ու վարորդը
Forrights.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին դեռ հարցաքննվում է ՀՔԾ-ում: Նախկին վարչապետի հարցաքննությունը Մարտի մեկի գործի շրջանակում է: Մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, դեռ պարզ չէ: Մեր ունեցած տեղեկություններով՝ մեղադրանք Հովիկ Աբրահամյանին չի առաջադրվել ու նա այսօր չի ձերբակալվի: 

Մեր այս տեղեկության առթիվ ՀՔԾ-ում հրաժարվեցին պարզաբանում տալ: Ինչպես հայտնի է՝Մարտի մեկի գործի շրջանակում այսօր ձերբակալել են Հովիկ Աբրահամյանի նախկին պատգամավոր եղբորն ու վարորդին: Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: 

Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին  գործադրված լինելու հանգամանքը:

Մ.Խ.
613
Print
իրադարձություն
«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից» 14.08.2018 | իրադարձություն

«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից»

«Ցավալի է, որ Հայաստանում որևէ պետական մարմին իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումն անվանել «ապօրինի»: Այդ պետական մարմինը լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը և իր սեփական լիազորությունենրի շրջանակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը 14.08.2018 | իրադարձություն

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը

«Ես տեսել եմ մարտի 1-ը և չեմ կարող մոռանալ: Անմոռանալի են արյան լճակները, ջարդած, ջախջախված գլուխները, փողոցում մանկահասակ մորը դուբինկաներով խփելը, ոստիկանական այդ թշնամական վերաբերմունքը: 80 ականատեսի հետ ենք խոսել, ահավոր բաներ են պատմել: Ո՞վ է դա արել, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն:

Պետության առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության 14.08.2018 | իրադարձություն

Պետության առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին՝ հրավիրելով մասնակցել օգոստոսի 17-ին, ժամը 18:30ճին Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին: Վարչապետը խոսել է նաև Հայաստանում օրինականության հաստատման անհրաժեշտությունից՝ այն համարելով այլընտրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: