լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
1.08.2018 | իրադարձություն

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանն ազատ արձակվեց

 Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանն ազատ արձակվեց
«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով 3 տարի ազատազրկման դատապարտված Արթուր Մովսիսյանն այսօր ազատ արձակվեց. Վճռաբեկ դատարանը բավարարեց պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը եւ փոխեց Մովսիսյանի խափանման միջոց կալանքը՝ կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին այլընտրանքային խափանման միջոցը։ Բացի վերոնշյալից, դատարանը որոշեց քրեական գործը հետ ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Արդեն «Էրեբունի» ՔԿՀ-ից ազատ արձակված Արթուր Մովսիսյանին դիմավորում էին հարազատները, ընկերները, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։ Բարեկամների հետ ողջագուրվելուց հետո, Մովսիսյանը նշեց, որ այսօրվա ազատ արձակումն իր համար որոշ չափով սպասելի էր.«Երբ այս գործով մյուս մեղադրյալների խափանման միջոցը փոխվեց, ես սպասում էի, որ կարճ ժամանակ անց իմ վրա էլ կազդի, սակայն չեղավ։ Այսօրվա ազատությունս եղավ միայն աջակիցներիս, «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ ինձ սատարողների պայքարի շնորհիվ։ Առանց նրանց՝ մինչեւ այսօր ոչ մի բան չէր փոխվի»,- հայտարարեց Մովսիսյանը։

Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ իր հերթին շեշտեց՝ Վճռաբեկ դատարանից խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ որեւէ կասկած չկար, որ նա անմեղ է. «Արթուր Մովսիսյանը զոհ է դարձել մեկ այլ շինծու գործով ապացույցներ հավաքման գործընթացին։ Չնայած այն բանին, որ մասնակի լուծում ստացավ մեր հարցը, սակայն այս պահին մեզ համար առավել կարեւոր էր Մովսիսյանի ազատ արձակումը։ Մենք շարունակելու ենք պնդել, որ Արթուրն անմեղ է եւ հույս ունենք, որ առաջիկայում դատարանն արդարացի վճիռ կկայացնի նրա մասով եւ վերջնականապես կարդարացնի Մովսիսյանին»,- ասաց Արայիկ Պապիկյանը։ 

Պաշտպանը հավելեց՝ այս պահին այնպիսի տպավորություն է, որ դատավորները, հասկանալով, որ այս անձիք քաղաքական պատվերով են դատապարտվել, իսկ իրենք եղել են նախկին ռեժիմի կատարողները, հիմա չեն կարողանում նախկինում իրենց ապօրինի դատավճիռները սխալ ճանաչել. «Միջանկյալ լուծումներ են տալիս՝ կազմակերպված խումբը դարձնում՝ խումբ, խափանման միջոցներ փոխում եւ այլն, այնինչ միջանկյալ լուծումներ տալով արդարադտություն չեն իրականացնում»,- իր խոսքն ավարտեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արթուր Մովսիսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Վերջինս մեղադրվում էր՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով, իր բնակարանում հրազեն ու ռազմամթերք թաքցնելու և դրանք Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին փոխանցելու մեջ:

Նշենք, որ Սեֆիլյանի գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել էր, և նրանք ազատ էին արձակվել դատարանի դահլիճից, սակայն Արթուր Մովսիսյանը դեռևս շարունակում էր մնալ անազատության մեջ: Այդ պատճառով, մի քանի շաբաթ առաջ վերջինս հացադուլ էր հայտարարել՝ իր խափանման միջոցը փոխելու պահանջով:

Ռոզա Վարդանյան
227
Print
իրադարձություն
«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից» 14.08.2018 | իրադարձություն

«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից»

«Ցավալի է, որ Հայաստանում որևէ պետական մարմին իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումն անվանել «ապօրինի»: Այդ պետական մարմինը լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը և իր սեփական լիազորությունենրի շրջանակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը 14.08.2018 | իրադարձություն

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը

«Ես տեսել եմ մարտի 1-ը և չեմ կարող մոռանալ: Անմոռանալի են արյան լճակները, ջարդած, ջախջախված գլուխները, փողոցում մանկահասակ մորը դուբինկաներով խփելը, ոստիկանական այդ թշնամական վերաբերմունքը: 80 ականատեսի հետ ենք խոսել, ահավոր բաներ են պատմել: Ո՞վ է դա արել, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն:

Պետության առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության 14.08.2018 | իրադարձություն

Պետության առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին՝ հրավիրելով մասնակցել օգոստոսի 17-ին, ժամը 18:30ճին Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին: Վարչապետը խոսել է նաև Հայաստանում օրինականության հաստատման անհրաժեշտությունից՝ այն համարելով այլընտրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: