լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.07.2018 | իրադարձություն

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց
Տարոն Մարգարյանի ուղերձը երևանցիներին

Սիրելի՛ համաքաղաքացիներ,    

խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։   

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ 

Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։   Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։   

Տարոն Մարգարյան 

 Երևանի քաղաքապետ
53
Print
իրադարձություն
Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին 20.07.2018 | իրադարձություն

Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին

Արցախյան կոնֆլիկտի լուծումից խոսելիս Հայաստանը կհնչեցնի փոխզիջումների մասին իր պատկերացումները, երբ կլսի, թե Ադրբեջանն ինչ է պատրաստ փոխզիջել. «Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Չի կարող Հայաստանում լինել այնպիս

Նիկոլ Փաշինյանը Փանիկ համայնքում տեղի ունեցածը համարում է անթույլատրելի և սադրանք 19.07.2018 | իրադարձություն

Նիկոլ Փաշինյանը Փանիկ համայնքում տեղի ունեցածը համարում է անթույլատրելի և սադրանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը համարում է անթույլատրելի և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ու Հայաստանի ինքնիշխանության: 
մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին 18.07.2018 | իրադարձություն

մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղը սարսափի է մատնվել: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները ներխուժել են Փանիկ ու կրակոցներ արձակել. «Ոնց որ պատերազմի դաշտում լինեինք՝ սարսափ: Պատկերացրեք՝ ժողովուրդը տան մեջ նստած՝ պայթյուններ, կրակոցներ: Բնակիչներ կային, որ ուշաթափվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: