լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.07.2018 | իրադարձություն

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել. ՀՔԾ պետ

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն տասը տարի է քննում է 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների քրեական գործը, երեկ հայտարարեց նոր բացահայտման մասին։

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Հայաստանում չէ, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել որպես վկա։ Այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Ըստ ՀՔԾ-ի, այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրեց երկու ամսով կալանավորել նրան։

Երեկ ՀՔԾ-ն նաև հաստատեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ևս Հայաստանում չէ։

ՀՔԾ պետը նշեց՝ հարցաքննության հրավիրվել են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել «Մարտի 1»-ի գործի հետ կապված։ «Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա, և հուսամ, որ դուք արդեն համոզվել եք դրանում», - ասաց Խաչատրյանը։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։


Տեսանյութը «Ազատություն Ռադիոկայան»-ի
247
Print
իրադարձություն
Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին 20.07.2018 | իրադարձություն

Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին

Արցախյան կոնֆլիկտի լուծումից խոսելիս Հայաստանը կհնչեցնի փոխզիջումների մասին իր պատկերացումները, երբ կլսի, թե Ադրբեջանն ինչ է պատրաստ փոխզիջել. «Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Չի կարող Հայաստանում լինել այնպիս

Նիկոլ Փաշինյանը Փանիկ համայնքում տեղի ունեցածը համարում է անթույլատրելի և սադրանք 19.07.2018 | իրադարձություն

Նիկոլ Փաշինյանը Փանիկ համայնքում տեղի ունեցածը համարում է անթույլատրելի և սադրանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը համարում է անթույլատրելի և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ու Հայաստանի ինքնիշխանության: 
մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին 18.07.2018 | իրադարձություն

մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղը սարսափի է մատնվել: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները ներխուժել են Փանիկ ու կրակոցներ արձակել. «Ոնց որ պատերազմի դաշտում լինեինք՝ սարսափ: Պատկերացրեք՝ ժողովուրդը տան մեջ նստած՝ պայթյուններ, կրակոցներ: Բնակիչներ կային, որ ուշաթափվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: