լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.06.2018 | իրադարձություն

Էլեկտրաէներգիան կէժանանա միայն անապահով ընտանիքների համար

Էլեկտրաէներգիան կէժանանա միայն անապահով ընտանիքների համար
Էլեկտրաէներգիայի սակագնինը 10 դրամով կնվազի միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնց թիվը կազմում է 110-120 հազար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթոր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին կոչ արեց ներկայացնել, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ոլորտում և սակագնի փոփոխման հարցում ինչ նորություն կա:

Ի պատասխան, նախարարն ասաց, որ սակագնի վերանայման հետ կապված այս պահին կան ռիսկեր: Դրանացից առաջինը պայմանավորված է Ատոմակայանի աշխատանքների` նախադեպը չունեցող երկարաձգման հետ: Պատմության մեջ, նրա խոսքով, ընդհանրապես չի եղել դեպք, որ Ատոմակայանն այսքան երկար ժամկետով կանգնի, կատարվեն երկարաձգման աշխատանքներ: Այդ առումով դա սակագնի վրա մեծ ազդեցություն ունի: Գազի սակագնի նվազման հարցում ռիսկը, նախարարի խոսքով, կապված է սահմանին գնվող գազի գնի հետ: Նա ասաց, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ մինչև տարեվերջ ունի պայմանագիր, որով սահմանին գազը ձեռք է բերվում 150 դոլարով: Կա նաև ռիսկ՝ կապված դոլար-դրամ փոխարժեքի հետ:

«Ուստի, հաշվի առնելով այս բոլոր  ռիսկերը, գտնում ենք, որ կարող ենք սակագների հետ կապված փոփոխություն անել միայն անապահովների մասով, որոնց  թվաքանակը 110-120 հազար է: Մենք ունենք հնարավորություն 10 դրամով նվազեցնել անապահովներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: Տաշիր ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի նրանք իրենց շահույթի հաշվին դա անեն»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախարարը չխոսեց ոլորտի այլ ռիսկերի մասին, օրինակ, թե որքան կոռուպցիա կա համակարգում, որքան անարդյունավետ ծախս: Նա հանձնարարեց ուսումնասիրել նաև այս ռիսկերը և կառավարություն ներկայացնել համապատասխան հաշվետվություն:
832
Print
իրադարձություն
դասընթաց՝ մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները թեմայով 15.06.2018 | իրադարձություն

դասընթաց՝ մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները թեմայով

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է երկօրյա դասընթաց՝ մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները թեմայով։ Հետաքրքրված լրագրողները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել jhrngo@gmail.com էլեկտրոնային փոստին։ Ընտ

Գևորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից.Հայտարարություն 15.06.2018 | իրադարձություն

Գևորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից.Հայտարարություն

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքնենրի եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացու

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի  դատավոր 13.06.2018 | իրադարձություն

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում չընտրվեց ՍԴ դատավոր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: