լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.05.2018 | իրադարձություն

փաստաբանները որպես ՍԴ դատավոր արաջարկում են Վահե Գրիգորյանի թեկնածությունը

փաստաբանները որպես ՍԴ դատավոր արաջարկում են Վահե Գրիգորյանի թեկնածությունը
227 փաստաբան դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում քննարկելու առաջարկով: ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին երաշխավորելու հայտարարությանն այս պահին միացած փաստաբանների ցանկը՝ ստորև։

ՀՀ նախագահին ուղղված առաջարկում փաստաբանները մասնավորապես հայտարարել են․

«Հարգելի պարոն Սարգսյան,

Հիմք ընդունելով Ձեր 17.05.2018թ․ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը լսելու և թեկնածուի առաջադրումը հստակ խորհրդակցական մեխանիզմներով և ընթացակարգերով իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ՝ որպես փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ առաջարկում ենք քննարկել փաստաբան Վահե Միշայի Գրիգորյանի թեկնածությունը։Լավատեղյակ լինելով փաստաբան Վահե Գրիգորյանի բարձր մասնագիտական և անձնական հատկանիշներին և հատկապես սահմանադրական իրավունքի և արդարադատության ոլորտի նրա բարձր գիտելիքներին՝ վստահ ենք, որ նրա ընտրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կնպաստի Դատարանի հեղինակության բարձրացմանը և նոր որակ կհաղորդի սահմանադրական արդարադատությանը Հայաստանում։ Միևնույն ժամանակ, լիահույս ենք, որ այդ խորհրդակցական մեխանիզմներն ու ընթացակարգերը հիմնված կլինեն հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա և կապահովեն այդ գործընթացի նկատմամբ բարձր հանրային վստահությունը և Սահմանադրական դատարանի բարձր հեղինակությունը»։
242
Print
իրադարձություն
Խուզարկություն է կատարվել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում 20.06.2018 | իրադարձություն

Խուզարկություն է կատարվել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում

Հունիսի 16-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1964 թ. ծնված Պետրոս Ա.-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին: 

Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա.-ն Ավան Առինջ 1-ին մ/շ. թիվ 7 հասցեում գտնվող ԵԿՄ գրասենյակի նախա

Թաթուլ Շուշանյանը կրկին կալանավորվեց 20.06.2018 | իրադարձություն

Թաթուլ Շուշանյանը կրկին կալանավորվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թ. Շ.-ի նկատմամբ 07.02.2018թ.-ին որպես խափանման միջոց է

Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով 20.06.2018 | իրադարձություն

Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկութ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: