լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
17.05.2018 | իրադարձություն

Քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանին պատասխանատվության ենթարկել (տեսանյութ)

Քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանին պատասխանատվության ենթարկել (տեսանյութ)
Երեկ կեսօրին Երեւանում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա, որը տեւեց շուրջ հինգ ժամ: Այն մեկնարկեց փողոցում, սակայն շարունակվեց քաղաքապետարանի ներսում` Տարոն Մարգարյանի աշխատասենյակի դիմաց: Ցույցի մասնակիցները նախ պատռեսին ու հեռացրին նախկինում այգու, այժմ շինհրապարակի տարածքը պարսպող <<Ավելի բարեկարգ Երեւան>> գրություններով պաստառները, ինչից հետո ի պատասխան քաղաքապետարանի ներկայացուցիչների այն պնդումների, թե հեռացված ծառերը հիվանդ էին ու չորացված, քաղաքապետարանի մուտքի մոտ տարան հատված ծառերի դեռեւս կանաչ ու թարմ ճյուղերը:

Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի խոսքով, Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվողն այգում հատվել է 25-ից ավելի ծառ, հիմնականում լացող ուռենիներ եւ թեղիներ: «Նրանց տարիքը 50 տարին անցել է, քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի թեղիները չեն դիմանում: Սեպտեմբերի 1-ին արդեն այգին պատրաստ կհանձնվի Երեւան քաղաքին: 25 ծառից ավելի է հատվել՝ թեղիներ, լացող ուռենիներ: Համաձայն դենդրո նախագծի են հատվել ծառերը, որի տեղում ավելի բարձրարժեք 30-40 ծառ են տնկելու: Համբերեք մինչեւ սեպտեմբեր»,-ասաց նա՝ հավելելով, որ հին շատրվանները փոխարինվելու են նորերով: Սրան ի պատասխան ցուցարարներից մեկն ասաց.<<Եթե մի սոված ընտանիք ծառ կտրրի, որ ընտանիքը տաքացնի` կդատեք, իսկ հիմա? ով է դատվելու>>:

Ավելի ուշ քաղաքապետարանի ներսում իրականացվող ակցիային զուգահեռ՝ Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածում հայտնվեցին քաղաքացիների մեկ այլ խումբ՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: Նրանց ձեռքերում «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրությամբ պաստառներ էին ու նրանք վանկարկում էին <<Տարոն, Տարոն>>, ինչից հետո քաղաքապետարանում գտնվող ցուցարարները իրենց հերթին վանկարկում էին <<Հեռացիր>>:

Նշենք, որ նախօրեին համացանցում լուսանկարներ էին տարածվել, որում պատկերված է Երեւանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ Երեւանի ավագանու արձակման պահանջով բողոքի ակցիան քաղաքացիները կշարունակեն այսօր:



668
Print
իրադարձություն
«Խավարամիտների արշավ». Իրավապաշտպանը՝ «Կյանքի խոսքի» անդամին պաշտոնից հեռացնելու պահանջի մասին 11.07.2018 | իրադարձություն

«Խավարամիտների արշավ». Իրավապաշտպանը՝ «Կյանքի խոսքի» անդամին պաշտոնից հեռացնելու պահանջի մասին

Պետական պաշտոն զբաղեցնող անձը պետք է բացառապես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինի, իսկ այլ եկեղեցիների կամ կրոնական կազմակերպությունների անդամ պաշոնյային պետք է «ամոթանք տալ», «աքսորել», «վառել» կամ նվազագույնը «անհապաղ հեռացնել» պաշտոնից: Նման քննարկումներ են գնում այսօր Ֆեսյբուքյան տ

ՀՔԾ-ն ընդառաջել է Ռոբերտ Քոչարյանին և նոր ծանուցում է ուղարկել 10.07.2018 | իրադարձություն

ՀՔԾ-ն ընդառաջել է Ռոբերտ Քոչարյանին և նոր ծանուցում է ուղարկել

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսք

Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը 10.07.2018 | իրադարձություն

Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում Հայկ Գրիգորյանին նշանակեց Քննչական կոմիտեի նախագահ:

«Պարոն Գրիգորյան, շնորհավորում ենք Ձեզ այս պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանում օր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: