լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.05.2018 | իրադարձություն

Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը

Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը
Այսօր Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:   Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ Պուտինն ու Փաշինյանը նաև լրագրողների առջև կարճ խոսքով հանդես եկան, Ռուսաստանի առաջնորդը շնորհավորեց Փաշինյանին․ 

«Թույլ տվեք ողջունել ու ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտեսական փոխգործակցությանը, և՛ անվտանգության հարցերին»:   

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել», - ասաց Ռուսաստանի նախագահը:    

Փաշինյանը Պուտինին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, վստահեցրեց՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն իր իշխանության օրոք կամրապնդվեն:    

«Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ հետ, քանի որ կարծում եմ, որ կան քննարկելիք հարցեր, բայց այն, ինչը քննարկման ենթակա չէ, դա վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին: Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսեսնուս, և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ, չի դնի կասկածի տակ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:   «Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին և քաղաքական, և առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:   

Նա անդրադարձավ նաև թավշյա հեղափոխության օրերին պաշտոնական Մոսկվայի կեցվածքին՝ շեշտելով․

«Մենք շատ բարձր ենք գնահատում այն բալանսավորված դիրքորոշումը, որը Ռուսաստանն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում, և ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաև հայ հասարակության կողմից»:    

«Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքրիր էր հետևել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար», - ասաց Հայաստանի վարչապետը:
283
Print
իրադարձություն
Պատրաստ եմ դառնալ ՍԴ դատավորի թեկնածու, եթե ապահովվի ընտրական գործընթաց 23.05.2018 | իրադարձություն

Պատրաստ եմ դառնալ ՍԴ դատավորի թեկնածու, եթե ապահովվի ընտրական գործընթաց

200-ից ավելի փաստաբաններ ստորագրահավաքով երաշխավորել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանին առաջադրելու համար․ 

 «Սարսափելի պարտավորեցնող դիրքորոշում է։ Իրականում նրան

«Դուք չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին: Դուք պետք է հեռանաք»,-Լենա Նազարյան (տեսանյութ) 23.05.2018 | իրադարձություն

«Դուք չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին: Դուք պետք է հեռանաք»,-Լենա Նազարյան (տեսանյութ)

«Գլխավոր դատախազության` անցած 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել։ Մարտի 1-ին կրակելու հրաման տվողներից առաջինը եղել է Ռոբերտ Քոչարյանը, սակայն դատախազությունը հրաժարվում է նրան հարցաքննել։ Զիբիլիքսի բացահայտման հետ կապված մի մեծ փաթեթ ենք տվել՝ պատրաստի ապացո

փաստաբանները որպես ՍԴ դատավոր արաջարկում են Վահե Գրիգորյանի թեկնածությունը 23.05.2018 | իրադարձություն

փաստաբանները որպես ՍԴ դատավոր արաջարկում են Վահե Գրիգորյանի թեկնածությունը

227 փաստաբան դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում քննարկելու առաջարկով: ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին երաշխավորելու հայտարարությանն այս պահին միացած փաստաբանների ցանկը՝ ստորև։


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: