լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
1.02.2018 | իրադարձություն

կառավարության նպատակը բյուջե լցնելն է, ոչ թե ծխելու դեմ պայքարը․ ակցիա

կառավարության նպատակը բյուջե լցնելն է, ոչ թե ծխելու դեմ պայքարը․ ակցիա
Կառավարության նպատակը ոչ թե հակածխախոտային պայքար տանելն է, այլ պետական բյուջեն լցնելը, կարծում են գործադիրի շենքի դիմաց հավաքված ակցիայի մասնակիցները։ 

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բարձր տուգանքներ սահմանել հասարակական վայրերում և փակ տարածքներում ծխելու համար։ Օրինակ՝ սրճարաններում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում, դպրոցներում, բուհերում, առողջապահական հաստատություններում ծխելու համար տուգանքը կկազմի 250 հազար դրամ։ 

Քաղաքացիները կարծում են, որ Կառավարությունը պետք է ոչ թե այսպիսի կոշտ մեթոդներ կիրառի, այլ ստեղծի պայմաններ՝ վերականգնողական կենտրոններ, որոնց օգնությամբ քաղաքացիները կդադարեցնեն ծխելը։ 

 Մանրամասները՝ տեսանյութում
515
Print
իրադարձություն
Հովիկ Աբրահամյանը հարցաքննվում է Մարտի 1-ի գործով. ձերբակալվել են նրա եղբայրն ու վարորդը 8.08.2018 | իրադարձություն

Հովիկ Աբրահամյանը հարցաքննվում է Մարտի 1-ի գործով. ձերբակալվել են նրա եղբայրն ու վարորդը

Forrights.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին դեռ հարցաքննվում է ՀՔԾ-ում: Նախկին վարչապետի հարցաքննությունը Մարտի մեկի գործի շրջանակում է: Մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, դեռ պարզ չէ: Մեր ունեցած տեղեկություններով՝ մեղադրանք Հովիկ Աբրահամյանին չի ա

«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ 8.08.2018 | իրադարձություն

«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը քիչ առաջ՝ հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ փոխեց ամբաստանյալի խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով պատգամավորական անձնական երաշխավորությամբ։


դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը 8.08.2018 | իրադարձություն

դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը

Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: