լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.01.2018 | իրադարձություն

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է․ Freedom House

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է․ Freedom House
Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2018 թվականի զեկույցը

«Մասամբ ազատ» է նաև Լեռնային Ղարաբաղը:

Դեմոկրատիան նահանջում է ամբողջ աշխարհում, ինչին նպաստում է Ամերիկայում դեմոկրատական չափանիշների արագ քայքայումը: Այս տխուր եզրահանգումն արձանագրված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում - 2018» զեկույցում:

Տարեկան զեկույցի հեղինակները վերլուծում են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակն աշխարհում:

Հայաստանը զեկույցում պահպանել է իր տեղը «մասամբ ազատ» երկրների ցանկում, որում նախկին խորհրդային երկրներից ընդգրկված են նաև Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան և Ուկրաինան:

«Ոչ-ազատ» են համարվում Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Ուշագրավ է, որ «վիճելի» տարածքներ բաժնում Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, իսկ Ղրիմը, Հարավային Օսիան և Մերձդնեստրը՝ «ոչ-ազատ»:

Հարևաններից Թուրքիան տեղափոխվել է «ոչ-ազատների» խումբ, որտեղ նաև Իրանն է:Երկու հսկաներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը դեմոկրատիայի նահանջն օգտագործել են ներսում հալածանքները սաստկացնելու և արտասահմանում իրենց «չար» ազդեցությունը խթանելու համար:

Մոլորակի բնակչությունը 7 միլիարդ 400 միլիոն է: Մարդկանց 39 տոկոսն ապրում է «ազատ» երկրներում, 24 տոկոսը՝ «մասամբ ազատ», և 37 տոկոսը՝ «ոչ-ազատ»:

Զեկույցում նշված 195 պետությունների 45 տոկոսն «ազատ» է, 30 տոկոսը՝ «մասամբ ազատ», և 25 տոկոսը «ոչ-ազատ» է:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Միացյալ Նահանգներում անցած 7 տարում նահանջ է նկատվել: Սակայն, 2017-ին անկումն արագացել է, ինչի պատճառներն են դիտվում 2016 թվականին ռուսների միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, նոր վարչակազմի, այդ թվում՝ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից էթիկայի հիմնարար չափանիշների ոտնահարումը, կառավարության աշխատանքի թափանցիկության նվազումը:

Մասնավորապես, Freedom House-ը մտահոգություն է հայտնում մամուլի վրա Թրամփի հաճախակի դարձած հարձակումների կապակցությամբ, քանի որ դրանք ի վերջո կարող են սահմանափակել ազատ և անկախ լրատվամիջոցներից տեղեկություններ ստանալու հասարակության իրավունքը:

Այդպիսով, Միացյալ Նահանգները 100-բալլանոց սանդղակով ունի 86 միավոր, զիջում է Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, սակայն միևնույն է բարձր տեղ է գրավում «ազատ» երկրների շարքում:

Աշխարհի «ոչ-ազատ» երկրների ցուցակում վերջին հինգ տեղերում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հարավային Սուդանը և Սիրիան:

Ազատություն ռադիոկայան
210
Print
իրադարձություն
Միհրան Պողոսյանի և Վլադիմիր Գասպարյանի յուրայիններին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան 24.05.2018 | իրադարձություն

Միհրան Պողոսյանի և Վլադիմիր Գասպարյանի յուրայիններին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան

«Կարապետ Բ Ուլնեցի  փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա. Իսոյանին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար»,- այս մասին հաղորդո

Պատրաստ եմ դառնալ ՍԴ դատավորի թեկնածու, եթե ապահովվի ընտրական գործընթաց 23.05.2018 | իրադարձություն

Պատրաստ եմ դառնալ ՍԴ դատավորի թեկնածու, եթե ապահովվի ընտրական գործընթաց

200-ից ավելի փաստաբաններ ստորագրահավաքով երաշխավորել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանին առաջադրելու համար․ 

 «Սարսափելի պարտավորեցնող դիրքորոշում է։ Իրականում նրան

«Դուք չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին: Դուք պետք է հեռանաք»,-Լենա Նազարյան (տեսանյութ) 23.05.2018 | իրադարձություն

«Դուք չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին: Դուք պետք է հեռանաք»,-Լենա Նազարյան (տեսանյութ)

«Գլխավոր դատախազության` անցած 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել։ Մարտի 1-ին կրակելու հրաման տվողներից առաջինը եղել է Ռոբերտ Քոչարյանը, սակայն դատախազությունը հրաժարվում է նրան հարցաքննել։ Զիբիլիքսի բացահայտման հետ կապված մի մեծ փաթեթ ենք տվել՝ պատրաստի ապացո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: