լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.01.2018 | իրադարձություն

ՀՀ դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցություն

ՀՀ դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցություն
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է 95 հասարակական կազմակերպություն միավորող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի առաջնահերթությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում հանրային իրազեկվածության, մասնակցության ապահովման առավել արդյունավետ կառուցակարգեր մշակելուն, նախատեսված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանը վերահաստատել է ՀՀ դատախազության տրամադրվածությունը սկսված համագործակցությունը գործնական արդյունքների վերածելու հարցում: Նա նշել է, որ որքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների հետևողական, անզիջում պայքարը, նույնքան էական է այդ աշխատանքների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ կոռուպցիոն հանցագործությունների, դրանց դեմ քրեաիրավական պայքարի արդյունքների շուրջ տեղեկատվության օպերատիվ, ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը: Այն նշանակալի ազդեցություն կունենա ինչպես ազդարարի ինստիտուտի կայացման, այնպես էլ՝ ապօրինի հարստացման հնարավոր դեպքերի բացահայտման, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներկայացվող տվյալների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղություններով:

Ընդգծելով հուշագրում նախանշված նպատակների կենսագործման ուղղությամբ գործնական քայլերի անցնելու ՀՀ դատախազության նախաձեռնողականությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը շեշտել է ՔՀԿ-ներ-ԶԼՄ-ներ-Դատախազություն շփումների գործնական հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը, որը կնպաստի ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, այնպես էլ՝ դրան ուղղված իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հավասարակշռված և ճիշտ տեղեկատվության հոսքերի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին տվյալներ պարունակող ԶԼՄ հրապարակումները որպես քրեական գործեր հարուցելու օրինական առիթ դիտարկելու հստակ չափորոշիչներ մշակելու և դրանք իրավական համապատասխան ակտերով սահմանելու, կոռուպցիոն դեպքերի հանրայնացման ժամանակ մարդու իրավունքների և հանրային շահերի համադրման առավել ապահովմանն ուղղված կառուցակարգեր մշակելու հետ կապված հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրանց շուրջ առաջիկայում աշխատանքային ձևաչափերով ավելի առարկայական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցության հուշագիրն ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 9-ին: Հուշագրով նախատեսվում են միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպություների համագործակցության զարգացմանը, քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանը և այլն:
94
Print
իրադարձություն
կառավարության նպատակը բյուջե լցնելն է, ոչ թե ծխելու դեմ պայքարը․ ակցիա 1.02.2018 | իրադարձություն

կառավարության նպատակը բյուջե լցնելն է, ոչ թե ծխելու դեմ պայքարը․ ակցիա

Կառավարության նպատակը ոչ թե հակածխախոտային պայքար տանելն է, այլ պետական բյուջեն լցնելը, կարծում են գործադիրի շենքի դիմաց հավաքված ակցիայի մասնակիցները։ 

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բարձր տուգանքներ սա

Սերժ Սարգսյանը նշանակել է  նոր ՔԿվ պետ 29.01.2018 | իրադարձություն

Սերժ Սարգսյանը նշանակել է նոր ՔԿվ պետ

Բանակի օրը՝ հունվարի 28-ին Սերժ Սարգսյանը հրամամագիր է ստորագրել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին պաշտոնից ազատելու մասին:    

ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվե

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է․ Freedom House 16.01.2018 | իրադարձություն

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է․ Freedom House

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2018 թվականի զեկույցը

«Մասամբ ազատ» է նաև Լեռնային Ղարաբաղը:

Դեմոկրատիան նահանջում է ամբողջ աշխարհում

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: