լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.01.2018 | իրադարձություն

«Ճըվճըվ Արոյի որդին»՝ Սարգիս Վարդանյանը կալանավորվեց

«Ճըվճըվ Արոյի որդին»՝ Սարգիս Վարդանյանը կալանավորվեց
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կալանավորվել է հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարի հեղինակ «Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սարգիս Վարդանյանը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը։

Հիշեցնենք, որ ողբերկական վթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի գիշերը, ավտովթարի արդյունքում  զոհվել են երկու ոստիկաններ՝ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը:

Քննչականը հաղորդում է նաև, որ  ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ 25-ամյա Սարգիս Վարդանյանը՝ գերազանցելով արագությունը, բախվել է ոստիկանական ավտոմեքենային՝ և չի ունեցել վարորդական իրավունք:



140
Print
իրադարձություն
կառավարության նպատակը բյուջե լցնելն է, ոչ թե ծխելու դեմ պայքարը․ ակցիա 1.02.2018 | իրադարձություն

կառավարության նպատակը բյուջե լցնելն է, ոչ թե ծխելու դեմ պայքարը․ ակցիա

Կառավարության նպատակը ոչ թե հակածխախոտային պայքար տանելն է, այլ պետական բյուջեն լցնելը, կարծում են գործադիրի շենքի դիմաց հավաքված ակցիայի մասնակիցները։ 

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բարձր տուգանքներ սա

Սերժ Սարգսյանը նշանակել է  նոր ՔԿվ պետ 29.01.2018 | իրադարձություն

Սերժ Սարգսյանը նշանակել է նոր ՔԿվ պետ

Բանակի օրը՝ հունվարի 28-ին Սերժ Սարգսյանը հրամամագիր է ստորագրել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին պաշտոնից ազատելու մասին:    

ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվե

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է․ Freedom House 16.01.2018 | իրադարձություն

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է․ Freedom House

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2018 թվականի զեկույցը

«Մասամբ ազատ» է նաև Լեռնային Ղարաբաղը:

Դեմոկրատիան նահանջում է ամբողջ աշխարհում

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: