լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.12.2017 | իրադարձություն

Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով հանգամանքներն ստուգելու և քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու նպատակով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին  Լոռու մարզի Մղարթ բնակավայրի նախկին գյուղապետարանի շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում նույն բնակավայրի բնակիչ Հ. Դ.-ն հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի տեսախցիկին՝ այդ կերպ խոչընդոտելով նրա կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը:  

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցել քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
226
Print
իրադարձություն
Միհրան Պողոսյանի և Վլադիմիր Գասպարյանի յուրայիններին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան 24.05.2018 | իրադարձություն

Միհրան Պողոսյանի և Վլադիմիր Գասպարյանի յուրայիններին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան

«Կարապետ Բ Ուլնեցի  փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա. Իսոյանին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար»,- այս մասին հաղորդո

Պատրաստ եմ դառնալ ՍԴ դատավորի թեկնածու, եթե ապահովվի ընտրական գործընթաց 23.05.2018 | իրադարձություն

Պատրաստ եմ դառնալ ՍԴ դատավորի թեկնածու, եթե ապահովվի ընտրական գործընթաց

200-ից ավելի փաստաբաններ ստորագրահավաքով երաշխավորել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանին առաջադրելու համար․ 

 «Սարսափելի պարտավորեցնող դիրքորոշում է։ Իրականում նրան

«Դուք չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին: Դուք պետք է հեռանաք»,-Լենա Նազարյան (տեսանյութ) 23.05.2018 | իրադարձություն

«Դուք չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին: Դուք պետք է հեռանաք»,-Լենա Նազարյան (տեսանյութ)

«Գլխավոր դատախազության` անցած 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել։ Մարտի 1-ին կրակելու հրաման տվողներից առաջինը եղել է Ռոբերտ Քոչարյանը, սակայն դատախազությունը հրաժարվում է նրան հարցաքննել։ Զիբիլիքսի բացահայտման հետ կապված մի մեծ փաթեթ ենք տվել՝ պատրաստի ապացո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: