լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.12.2017 | իրադարձություն

Կառավարությունը հստակեցնում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը

Կառավարությունը հստակեցնում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը
Կառավարությունը հստակեցնում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը, դիմողների շրջանակը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահն օրենքով սահմանված դեպքերում լուծում է ներում շնորհելու հարցը, սակայն հարցն ինքնին բավականին բարդ է և պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ:

«Մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում ներում: Մենք ենթադրում ենք, որ ներումը ենթադրում է լրիվ կամ մասնակի պատժից ազատում կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինել: Նաև սահմանում ենք, թե ով կարող է դիմել ներման խնդրագրով: Մենք ընդլայնում ենք կազմը ու նշում, որ այլ անձինք ևս կարող են դիմել նման միջնորդագրով: Ինչ պահանջների պետք է բավարարի ներման խնդրագիրը, ինչ գործընթաց պետք է անցնի: Ընդհանուր գաղափարը հետևյալն է. ներման հարցով ՀՀ նախագահին դիմում է վարչապետը, որից հետո գործում են սահմանադրական այն դրույթները, որով ՀՀ նախագահը կամ կարող է ստորագրել նախագիծը, կամ առարկություններով վերադարձնել: Իսկ եթե դիմումը պնդում են, նախագահն ունի երկու այլընտրանք, կամ դիմում է ՍԴ կամ ընդունում է իրեն ներկայացված ակտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Ըստ նրա, նախագծով կարգավորվում է նաև՝ ներման խնդրագիրը մերժվելու դեպքում երբ կարող է անձը կրկին դիմել ներման համար:
93
Print
իրադարձություն
կառավարության նպատակը բյուջե լցնելն է, ոչ թե ծխելու դեմ պայքարը․ ակցիա 1.02.2018 | իրադարձություն

կառավարության նպատակը բյուջե լցնելն է, ոչ թե ծխելու դեմ պայքարը․ ակցիա

Կառավարության նպատակը ոչ թե հակածխախոտային պայքար տանելն է, այլ պետական բյուջեն լցնելը, կարծում են գործադիրի շենքի դիմաց հավաքված ակցիայի մասնակիցները։ 

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բարձր տուգանքներ սա

Սերժ Սարգսյանը նշանակել է  նոր ՔԿվ պետ 29.01.2018 | իրադարձություն

Սերժ Սարգսյանը նշանակել է նոր ՔԿվ պետ

Բանակի օրը՝ հունվարի 28-ին Սերժ Սարգսյանը հրամամագիր է ստորագրել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին պաշտոնից ազատելու մասին:    

ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվե

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է․ Freedom House 16.01.2018 | իրադարձություն

Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է․ Freedom House

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2018 թվականի զեկույցը

«Մասամբ ազատ» է նաև Լեռնային Ղարաբաղը:

Դեմոկրատիան նահանջում է ամբողջ աշխարհում

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: