լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.08.2018 | մշակութային իրավունք

Ինչո՞ւ են արվեստաբանին արգելում սիմպոզիում անցկացնել

Ինչո՞ւ են արվեստաբանին արգելում սիմպոզիում անցկացնել
«Մունետիկ» մշակութային  հասարակական կազմակերպությունը, որը 2002 թվականից սկսած մինչ օրս Ապարանի Լուսագյուղ գյուղի մերձակա անտառում, «Կլոր արտ» կոչվող տարածքում  կազմակերպել է անտառային խեցեգործական մշակութային սիմպոզիումներ, այս տարի, արգելել են: 

Մեզ հետ զրույցում «Մունետիկ» հկ նախագահ Հրաչյա Համբարձումյանը  տեղեկացրեց, որ իրենք ամեն տարի, օրենքով սահմանված կարգով դիմել են «Հայանտառ», ստացել են համապատասխան թույլտվություն,  և հիմնվելով այդ փաստաթղթի վրա՝  իրականացրել են իրենց սիմպոզիումներն այդ տարածքում: 

«Բայց այս տարի մենք ունեցանք խնդիր: Հիմա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մեզ մերժում է այդ տարածքը տրամադրել՝ ծրագիրն անցկացնելու համար՝ հիմնավորելով հետևյալ կերպ, որ տարածքը տրված է վարձակալությամբ՝ Աղվան Արամյանին:  Եվ հիմնավորումն այն է, որ նա իբրև թե տնկել է  150 սոճու ծառ և ծրագիր ունի այդ տարածքում շարժական տաղավարներ տեղադրել: Արամյանը ՀՅԴ անդամ է և այդ անտառի երկարամյա պահակն է, որի անունով էլ ձևակերպվել է տարածքը՝ մեզ համար շատ անհասկանալի և կասկածելի պայմաններով»,- ասաց Հրաչյա Համբարձումյանը: Իդեպ, ուշագրավ է  այն, որ Հրաչյա Համբարձումյանը տարածքն իրենց տրամադրելու համար ավելի վաղ էր դիմել,  քան Ա. Արամյանը, սակայն նրան մերժեցին, իսկ Արամյանին՝ ոչ:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ նմանատիպ խնդրի առաջ իրենք կանգնել են 2007թվականից, սակայն այն ժամանակ հայրը դեռ ողջ էր և հարթեց խնդիրը:«Ես պարզեցի, որ կա հետևյալ կարգը, որ  եթե ծառատունկ է իրականցվում, ապա այդ ծառատունկի իրավունքը պիտի տրվի հատուկ մարմնի կողմից, թե որ տարածքում պիտի իրականացվի ծառատունկ, ինչպիսի ծառեր պիտի տնկվեն այդտեղ և երբ: Եվ դրա համար հատուկ թույլտվություն պիտի լինի: Այդ մարդիկ չունեն ոչ մի թույլտվություն: 

Եթե դա իրեն տված է որպես արոտավայր, նա պիտի ունենար թույլտվություն ինքը կատարել է ծառատունկ անտառապատ տարածքում և միջամտել է բնական լանդշաֆտին  դրա իրավունքը չկա և առավել կարևոր հարց, գրել են սոճի, ես գնացել եմ ստուգել այնտեղ սոճիներ չեն, այլ արծաթափայլ եղևնիներ են: Ես կասկածում եմ նույնիսկ, որ դրանք արմատներ չունեն,  այլ ճյուղեր են տնկված՝ հատուկ մեր ծրագրին խոչընդոտելու համար:  Իսկ եթե ունեն արմատներ ապա այդ տնկիները որտեղից են հանվել բերվել: Այստեղ կարող է  նույնիսկ քրեական գործ հարուցելու խնդիր առաջանալ, այդքան տնկի, որտեղի՞ց է բերվել»,- նշեց Հրաչյա Համբարձումյանը: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ իրեն նույնիսկ ակնարկել են, որ վարձակալին գումար տա: 

«Երբ ես գնացի այդ հարցերով,  ինձ ասեցին, թե դուք այդ տարածքում փող եք աշխատում, մի քիչ  էլ իրան փող տվեք: Ասում եմ՝ ի՞նչ է նշանակում մենք փող ենք աշխատում: Մենք ՀԿ ենք, իրականացնում ենք ծրագիր երիտասարդների  հետ:  Ի՞նչ փողի մասին է խոսքը:  «Հայանտառ» -ի վերահսկողության պետ դաշնակցական Սահակյանին ասեցի դուք այս ի՞նչ կոչ եք ինձ անում: Եվ ուրեմն այս ամբողջ շթղան, որ ես նայում եմ անտառի պահակը, գլխավոր անտառապետը   այնտեղի բոլար պաշտոնյաները  դաշնակներ են: Ես կարծում եմ, որ այստեղ կա միտում, որ փորձում են օգտվել այս քաղաքական իրավիճակից և իրավիճակն օգտագործել ի շահ իրենց նպատակների: Մենք փորձել ենք այս ամբողջը մաքրել կոռումպացված այս վիճակից, իրենք նորից տանում են դեպի հակառակը»,- ասաց արվեստաբանը:

Հրաչյա Համբարձումյանի խոսքերով՝  իրենք սիմպոզիումի իրականացման ժամանակ ամբողջ սնունդը գյուղից են գնում, նպաստում են գյուղացիների բիզնեսին, իսկ նշված վարձակալը  ոչինչ չի անում այնտեղ:  Իդեպ «Հայանտառից»  Համբարձումյանի հարցմանը պատասխանել են, որ  այդ տարածքը ներառված է Ա. Արամյանին երկարաժամկետ վարձակալությամբ տրված անտառային հողում: Հարցման պատասխանի մեջ նաև նշված է, որ  տարիներ շարունակ Արամյանը համաձայնել է «Մունետիկ» ՀԿ-ին անհատույց տրամադրելուն, սակայն ներկայումս Ա. Արամյանի կողմից տնկվել է 150 հատ սոճու ծառ, ինչպես նաև ունի ծրագիր այդ տարածքում տեղադրել շարժական տաղավարներ: 

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ միջազգային երիտասարդական խեցեգործական սիմպոզիում իրականացնելու նպատակով «Մունետիկ» ՀԿ-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստ է  «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքից հատկացնել այլ տարածք»,- ասված է «Հայանտառ» ՊՈԱԿ ժամանակավոր պաշտոնակատար Ա. Չոբանյանի կողմից տրված պատասխանի մեջ:Հրաչյա Համբարձումյանն այս պատասխանը որակում է երեք նախադասությամբ պատասխան և ոչ մի օրենքից մեջբերում, որը կազմել են  15 օրում: 

«Մենք ծրագրի նախապատրաստական աշխատանքները պետք է սկսեինք հունիսի տասից, բայց մինչ օրս խոչընդոտում են իրենք և մենք պատրաստվում ենք բոլոր օրինական ճանապարհներով անցնել:  Եթե իրանք կարծում են, որ իրենք հիմա իմ ծրագիրը պիտի փչացնեն, ապա ասեմ, որ չեն կարողանալու այդ ծրագիրը փչացնել: Մենք ծրագիրը կիրականացնենք, իսկ այս ոլորտով մենք պայքարելու ենք մինչև: Իրենք պետք է լավ գիտակցեին, որ մենք ունեցել ենք արվեստանոցի խնդիր, որի համար մինչև օրս պայքարում ենք և հաղթելու ենք: Որևէ ֆեոդալ, որևէ կուսակցություն, որևէ մեծահարուստ չի կարող կանգնել այն արժեքների դեմ, որին որ մենք դավանում ենք, որին որ մենք ձգտում ենք և արվեստանոցի և Ապարանի տարածքի համար մինչև վերջ պաքարելու ենք»,-ասաց Հրաչյա Համբարձումյանը: 

Նշենք նաև, որ օրերս Հրաչյա Համբարձումյանն իր խնդրի մասին տեղեկացրել էր  ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական մարմնին: Մեզ հետ զրույցում տեսչական մարնի իրավական աջակցության և փաստաթղթղաշրջանառության բաժնի գլխավոր մասնագետ Հարություն Բարսեղյանը տեղեկացրեց, որ Համբարձումյանի դիմումն ընդունվել է վարույթ և մակագրվել համապատասխան մարզի պատասխանատուներին և խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է: 

Տեղեկացնենք նաև, որ Հրաչյա Համբարձումյանը նախկինում աշխատում  էր Գեղագիտության ազգային կենտրոնում,  որպես խեցեգործության ուսուցիչ: Սակայն, կենտրոնի տնօրեն Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը որոշեց փակել այդ դասարանը և տեղում պատրաստվում էր կահույքի արտադրամաս հիմնել: Ինչը ևս մեծ աղմուկ առաջացրեց և ներկայումս այդ դասարանը վերականգնելու պայքարը նույնպես շարունակվում է:

Այս հարցով Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել է  նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, որից դեռևս պատասխան չի ստացել: Արդեն մի քանի տարի է, որ Համբարձումյանը և դասարանի աշակերտները ծնողների հետ բախում եմ բազմաթիվ դռներ, որպեսզի այդ դասարանը վերականգնեն, սակայն դեռևս ապարդյուն: Տեղեկացնենք նաև, որ Հրաչյա Համբարձումյանը մշտապես մասնակցել է մեր երկրում տեղի ունեցող բոլոր խնդիրներով անցկացվող բողոքի ակցիաներին, քաղաքական ու հասարակական շարժումներին: 

Լիլիթ Թադևոսյան 
980
Print
մշակութային իրավունք
 «Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան» 16.07.2018 | մշակութային իրավունք

«Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան»

Հայաստանում թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո բռնկվեց աննախադեպ մի շարժում, որը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Մայր Աթոռ տեղափոխված բողոքի գործողությունները վերածվել են իրական պատերազմի՝ տեղակատվական հարթակում, ինչպես և՝ մերթընդմերթ ֆիզիկական բախ

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը 29.06.2018 | մշակութային իրավունք

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը կարող է Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության ենթակայությունից փոխանցվել Մշակույթի նախարարությանը: Հաստատության տնօրեն Կարեն Արիստակեսյանի կ

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ) 10.06.2018 | մշակութային իրավունք

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ)

Հայաստանի հոգևոր կյանքը կարիք ունի բարեփոխումների, ինչը հնարավոր չէ իրականացնել Գարեգին Բ կաթողիկոսի օրոք. 

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով և պետք է հեռանա», ֊հայտարարում են Երևանի փողոցնե

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: