լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.06.2018 | մշակութային իրավունք

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը կարող է Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության ենթակայությունից փոխանցվել Մշակույթի նախարարությանը: Հաստատության տնօրեն Կարեն Արիստակեսյանի կարծիքը փոքր-ինչ տարբերվում է: Շատ կարևոր է, որ համալիրը գտնվում է Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո. 

«Գերակշռությունը ՊՆ-ին միայն գաղափարական առումով է: Ո՞վ պետք է հայրենասիրություն ներշնչի երիտասարդներին, եթե ոչ՝ Պաշտպանության նախարարությունը: Երբեմն փորձում ենք ամեն բան քննադատել կամ քամահրանքով ենք նայում շատ բաների, դա կլինի ազգ-բանակ կամ այլ գաղափարախոսություն, բայց հայրենասիրություն դաստիարակելու համար Սարդարապատի և Մուսալեռի թանգարանները շատ կարևոր են: Արդյո՞ք Պաշտպանության նախարարությունը չի կարող ունենալ թանգարան: Իհարկե կարող է ունենալ և բացի մեր թանգարանն ունի նաև Մայր Հայաստան թանգարանը:»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է պարոն Արիստակեսյանը: 

Գաղափարական մասից զատ, կան նաև ֆինանսական և կազմակերպչական հարցեր: Մշակույթի նախարարության ենթակայության ներքո անցումը պետության ուսերին հավելյալ դրամական բեռ կդնի: Բանն այն է, որ Սարդարապատի և Մուսալեռան հուշահամալիրների տարածքի պահպանությունն այսօր իրականացնում է ՊՆ Ռազմական ոստիկանությունը: Եթե ենթակայության փոփոխություն տեղի ունենա, նախնական հաշվարկներով՝ միայն Սարդարապատի հուշահամալիրի պահպանությունը լրացուցիչ 48 միլիոն դրամ գումար կարժենա: Եվս մեկ գործոն, որը պետք է Կառավարությունը հաշվի առնի: Պաշտպանության նախարարությունը թանգարանին հատկացնում է վառելիք՝ Երևանից գիտաշխատողների տեղափոխման, նաև՝ ծառայողական մեքենաների շահագործման համար: 

Կարեն Արիստակեսյանն ասում է՝ գլխավոր խնդիրը կապված չէ վառելիքի հետ. եթե այն չտարամադրի, իրենք ունակ են սեփական միջոցներով ձեռք բերել: Կա նաև պատմականության պահպանման պահանջ. Սարդարապատի թանգարանն ստեղծելիս Ռաֆայել Իսրայելյանը այն դիտարկել է որպես ազգային ազատագրական պայքարին վերաբերող կառույց: Կարևորվել է ռազմական բաղադրիչը: Կարեն Արիստակեսյանի վստահեցմամբ՝ այդուհանդերձ, Սարդարապատի թանգարանի համար ենթակայության փոփոխման հարցը երկրորդական, անգամ՝ տասներորդական է: Իրենց գերակա խնդիրը թանգարանի արդիականացումն է: Անհրաժեշտություն կա թանգարանային առարկաների հաշվառման մեխանիզմներ ստեղծել: Օր առաջ լուծման կարոտ պահանջների շարքը երկար է. 

«Բոլոր թանգարանները պետք է ունենան որոնողական համակարգեր, որպեսզի թանգարանային հավաքածուն ցանկացած մարդուն լինի հասանելի: Հետաքրքրված գիտաշխատողները կամ ոչ գիտական շրջանակների մարդիկ հնարավորություն ունենան գտնել նմուշը: Թեմատիկ քարտարանները պետք է փոխարինվեն էլեկտրոնային քարտարաններով, պետք է թանգարանում էլեկտրոնային շտեմարան լինի: Ցուցադրությունը պիտի կազմակերպվի նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Մենք շատ լավ պատկերացնում ենք՝ ինչպես կարելի է դա անել»,- ասում է թանգարանի տնօրենը: 

Այս մասով իրենց երբեմն քննադատություններ են ուղղվում: Կարեն Արիստակեսյանը մեկնաբանում է այսպես. «Պետք չի, որ հանկարծ քնից մեկն արթնանա ու մեզ ինչ-որ բաներ սովորեցնի՝ չունենալով կառավարման փորձ և նման խնդիրներով երբևէ զբաղված չլինելով: Մենք չենք ընդունում ճամարտակությունները և եթե ճամարտակությունների չենք պատասխանում, դա չի նշանակում, որ պատասխանել չգիտենք: Մենք սիրում ենք գործի լեզուն և ոչ թե խոսքով ինչ-որ բաներ ասել»:  

Ինչպես հայտնի է, հերոսամարտերի պատմության ցուցադրությանը կից Սարդարապատում գործում է նաև ազգագրական բնույթի ցուցասրահ: Կարեն Արիստակեսյանն արձագանքում է տեսակետին, թե տնօրինությունը միայն հերոսամարտերի ցուցադրությունն է փոփոխում կամ ազգագրական բնույթի այլ ցուցադրություններ չեն արվել. 

«Սա հիշողության կորստից է գալիս: Իմ տնօրինության 10 տարիների ընթացքում մենք արել ենք շուրջ 35 ժամանակավոր ցուցադրություն և փոփոխություններ են արվել նաև հիմնական ցուցադրության մեջ»: Թանգարանն իր առաջ մշտապես խնդիր է դրել փոփոխել հիմնական ցուցադրությունը, սակայն պետությունը գումարներ չի տրամադրել: Եթե նույնիսկ այդ ծախսը 100 000 դոլար կազմի, թանգարանն իր գումարներով չի կարող դա անել, անհրաժեշտ է պետական հոգածություն: Պարոն Արիստակեսյանը հստակ թվերով է խոսում՝ թանգարանի տնօրինությունն արտաբյուջետային միջոցները եռապատկել է՝ 6 միլիոն դրամից հասցնելով 20 միլիոնի, բայց այդ գումարը կհերիքի միայն մեկ ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելուն. 

«Ամեն անգամ միջնաժամկետ ծրագրով այս հարցով դիմել ենք պետությանը, բայց ցուցադրությանը ծախսեր չի տրվում, մնացած թանգարաններին էլ է ժամանակավոր ցուցադրության գումար տրամադրվում: Խնդիրը համակարգային լուծման կարիք ունի: Պետք է փոխվի վերաբերմունքը մշակույթի ու թանգարանների հանդեպ՝ անկախ նրանից, թե պետական որ մարմնի ենթակայության ներքո է գտնվում: Օր առաջ պետք է խնդիրները կարգավորվեն օրենսդրական մակարդակով»: 

Նախորդ տարիներին Սարդարապատի թանգարանի տնօրինությունը բարեկարգել է թանգարանի ֆոնդերը, որոնք գտնվել են խոնավության, ցեխի ու ջրի մեջ: Զբոսաշրջիկներին տեսանելի է, թե 10 տարում ինչ զարգացում են ապրել Սարդարապատի և Մուսալեռի հուշահամալիրները: Թանգարանում պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում է Հայոց մշակութային ժառանգության նյութական և ոչ նյութական ավելի քան 74000 արժեք: Հայոց  ազգագրության թանգարանը Հայաստանի ազգագրական բնույթի հանրապետական նշանակության, ազգային միակ խոշոր  թանգարանն է:  

Ռոբերտ Անանյան

Ավելին՝ տեսանյութում
2019
Print
մշակութային իրավունք
Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը 29.06.2018 | մշակութային իրավունք

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը կարող է Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության ենթակայությունից փոխանցվել Մշակույթի նախարարությանը: Հաստատության տնօրեն Կարեն Արիստակեսյանի կ

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ) 10.06.2018 | մշակութային իրավունք

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ)

Հայաստանի հոգևոր կյանքը կարիք ունի բարեփոխումների, ինչը հնարավոր չէ իրականացնել Գարեգին Բ կաթողիկոսի օրոք. 

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով և պետք է հեռանա», ֊հայտարարում են Երևանի փողոցնե

Ներբողական. Շարքային Մարտիրոսյանին 2.04.2018 | մշակութային իրավունք

Ներբողական. Շարքային Մարտիրոսյանին

by Կարեն Անտաշյան  

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, 
ես այսօր գործից, ընտանեկան ըն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: