լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.06.2018 | մշակութային իրավունք

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ)

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ)
Հայաստանի հոգևոր կյանքը կարիք ունի բարեփոխումների, ինչը հնարավոր չէ իրականացնել Գարեգին Բ կաթողիկոսի օրոք. 

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով և պետք է հեռանա», ֊հայտարարում են Երևանի փողոցներում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները։ 

Նրանց մեջ են նաև Առաքելական եկեղեցու սպասավորներ։ Օրեր առաջ Էջմիածնում նրանք հանդիպել են Գարեգին Բ֊ին։ Ներկայացրել են փաստարկներ, թե ինչպես է հոգևոր կյանքի նրա 19֊ամյա առաջնորդությունը հանգեցրել եկեղեցու ճահճացման։ Գարեգին Բ֊ի նյարդերը տեղի են տվել և նա հեռացել է։ 

Կարեն Պետրոսյանը բողոքի ցույցերի նախաձեռնողներից է։ Պնդում է, որ Գարեգին Երկրորդի իշխանավարման տարիներին հայ մարդը օտարվել է եկեղեցուց, հոգևոր համայնքը նոր անդամներ չի ներգրավել. 

«Կաթողիկոսը չի սիրում իր ժողովրդին և նա պետք է հեռանա», ֊բարձրախոսով հայտարարում է Պետրոսյանը։ 

Այս տարիներին բազմաթիվ ազնիվ հոգևորականներ Գարեգին Բ֊ի ձեռամբ կարգալույց են արվել։ Պետրոսյանի վստահեցմամբ այսօր Գարեգին Երկրորդի համագյուղացիները հարձակվել են բողոքի ակցիայի մասնակիցների վրա։ 

Բողոքի ակցիան դիտեք մեր տեսանյութում՝


1170
Print
մշակութային իրավունք
 «Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան» 16.07.2018 | մշակութային իրավունք

«Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան»

Հայաստանում թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո բռնկվեց աննախադեպ մի շարժում, որը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Մայր Աթոռ տեղափոխված բողոքի գործողությունները վերածվել են իրական պատերազմի՝ տեղակատվական հարթակում, ինչպես և՝ մերթընդմերթ ֆիզիկական բախ

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը 29.06.2018 | մշակութային իրավունք

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը կարող է Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության ենթակայությունից փոխանցվել Մշակույթի նախարարությանը: Հաստատության տնօրեն Կարեն Արիստակեսյանի կ

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ) 10.06.2018 | մշակութային իրավունք

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ)

Հայաստանի հոգևոր կյանքը կարիք ունի բարեփոխումների, ինչը հնարավոր չէ իրականացնել Գարեգին Բ կաթողիկոսի օրոք. 

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով և պետք է հեռանա», ֊հայտարարում են Երևանի փողոցնե

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: