լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
21.03.2018 | մշակութային իրավունք

«Ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է».Նարինե Աբգարյան

«Ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է».Նարինե Աբգարյան
Գրող Նարինե Աբգարյանը Փարիզի գրքի տոնավաճառում ներկայացրել է ֆրանսերեն թարգմանությամբ իր երկու գրքերը` «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» եւ «Երկնքից երեք խնձոր ընկավ»: RFI-ին տված հարցազրույցում նա կիսվել է քաղաքականության մասին թատերական պիես գրելու իր երազանքի մասին, խոսք է տվել նորից չգրել պատերազմի մասին եւ խոստովանել է, որ առանց Մոսկվայի եւ սոցիալական ցանցերի երբեք գրող չէր դառնա:    

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքականությունը խանգարում է իր ստեղծագործական աշխատանքին, Աբգարյանը խոստովանել է, որ այդ համատեքստում նա հաջողակ է: 

«Կյանքումս երբեք այնպես չի եղել, որ ինձ ասեն` «գրի այս մասին կամ մի գրի դրա մասին», հատկապես երբ ես հայ լինելով, ռուս գրող եմ, գրում եմ Հայաստանի մասին: Հետեւաբար, ես չգիտեմ, թե ինչ է գրաքննությունը: Ես երջանիկ մարդ եմ, իմ բախտը բերել է:   Խոսելով քաղաքական պիես գրելու ցանկության մասին, նա նշել է, որ ունի մի պատմություն, որը կցանկանար «կյանքի կոչեր»: 

«Ես երբեք նրբանկատ չեմ եղել քաղաքական գործիչների հանդեպ, Հայաստանի նախագահին բազմիցս քննադատել եմ, եւ ՌԴ նախագահին մասին էլ  արտահայտվել եմ այնպես, ինչպես անհրաժեշտ եմ համարել:   Պատերազմի մասին իմ վերջին գրքում կան ներկայիս Հայաստանի ղեկավարությանը վերաբերող մի քանի հղումներ, որոնք, կարծում եմ, շատ ավելին կարող են անել պատերազմը դադարեցնելու եւ երկիրն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, ես պարզապես վարվում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում, եւ ես չեմ մեղադրում իմ գործընկերներին, ովքեր չեն ուզում խոսել քաղաքականության մասին».   

«Շարունակել ապրել» -ը շատ տառապանք տեսած գիրք է եւ ես այն շատ դժվար եմ գրել: Ես 10 կիլոգրամ նիհարել էի, երբ գրում էի գիրքը  եւ խոսք տվեցի երբեք չվերադառնալ պատերազմի թեմային:   Ինձ համար շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, որ պատերազմը չի ավարտվում այստեղ եւ հիմա: Եթե ստորագրել են խաղաղ պայմանագիր, դա չի նշանակում, որ պատերազմը ավարտված է: Պատերազմը վերադառնում է ծանր հիվանդություններով, հոգեբուժական շեղումներով: Ես 47 տարեկան եմ, վերջին անգամ 22 տարեկանում եմ ռմբակոծության տակ հայտնվել, եւ ես դեռ երազում տեսնում եմ այդ ռմբակոծությունը եւ մինչեւ հիմա դանից վախենում եմ: Մեր բոլոր ներքին վախերը դրանից են: Ուզում եմ, որ մարդիկ հիշեն այդ մասին», - ասում է Աբգարյանը:    

Հարցին, ռուս թե հայ է իրեն զգում, Աբգարյանը խոստովանել է, որ դեռ չի պատասխանել այդ հարցին: 

«Իհարկե, ես հայ եմ, եւ ես ռուս գրող եմ, որովհետեւ գրում եմ ռուսերենով: Այս երկու աշխարհները հեշտությամբ համադրվում են իմ մեջ: Եթե նրանց չթշնամացնել, ապա կարելի է  խաղաղ ապրել: Ես ռուսերեն եմ գրում, բայց ես հեշտությամբ խոսում եմ հայերեն եւ մտածում եմ հայերեն նույն ձեւով, ինչպես ռուսերենով: Ըստ երեւույթին, սա երկու լեզուների միջեւ այսպիսի իրաիճակ է, իմ դեպքում այն հեշտացնում է կյանքը՝ ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է»

425
Print
մշակութային իրավունք
Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով 26.03.2018 | մշակութային իրավունք

Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբ

«Ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է».Նարինե Աբգարյան 21.03.2018 | մշակութային իրավունք

«Ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է».Նարինե Աբգարյան

Գրող Նարինե Աբգարյանը Փարիզի գրքի տոնավաճառում ներկայացրել է ֆրանսերեն թարգմանությամբ իր երկու գրքերը` «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» եւ «Երկնքից երեք խնձոր ընկավ»: RFI-ին տված հարցազրույցում նա կիսվել է քաղաքականության մասին թատերական պիես գրելու իր երազանքի

վերաբացված «Խավարում»  ցուցահանդեսում (ֆոտոշարք) 29.11.2017 | մշակութային իրավունք

վերաբացված «Խավարում» ցուցահանդեսում (ֆոտոշարք)

Մշակույթի նախարարության «բիրտ ուժի» կիրառումից երկուսուկես ամիս անց բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է: Այսօրվանից «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվող ցուցանմուշներն ունեն հատուկ առաքելություն՝ սերունդներին հիշեցնել Խորհրդային ռեժիմի օրոք հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: