լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.11.2017 | մշակութային իրավունք

բիրտ ուժը չհաղթեց․ «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է

բիրտ ուժը չհաղթեց․ «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է
Մշակույթի նախարարության «բիրտ ուժի» կիրառումից երկուսուկես ամիս անց բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է: Այսօրվանից «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվող ցուցանմուշներն ունեն հատուկ առաքելություն՝ սերունդներին հիշեցնել Խորհրդային ռեժիմի օրոք հայաստանցիների նկատմամբ իրականացված բարբարոսությունները։ 

Կազմակերպիչը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է, որի այս նախաձեռնությունն արժանացել էր Մշակույթի նախարարության արգելքին։ 20 օր տևած «Խավարում» ցուցահանդեսը կասեցվեց։ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյան պատճառաբանել էր, թե «այն մի փոքր քաղաքականացված էր»։  

«Խավարման մեջ կրկին լույս է վառվում»,- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն այսպես է արձագանքում «Խավարում»-ին կրկին ցուցադրության վերադարձնելը։ ForRights.am-ի հետ զրույցում նա ասում է, որ ցուցահանդեսի արգելումը միայն օգնել է տարածելու այն գաղափարները, որոնց հանրայնացման խնդիր էր դրված ի սկզբանե․ 

«Բիրտ ուժին հակադարձ ուժն ավելի զորավոր է լինում։ Այո, բարոյական առումով, մեր ցուցադրության նկատմամբ բիրտ ուժ կիրառվեց։ Բարոյական առումով՝ եթե իհարկե մարդիկ ունակ են բարոյականություն՝ հասկանալ ու իմանալ, թե ինչ բան է դա։ Անգամ իշխանական լրատվամիջոցները խոսեցին այս մասին, կանգնեցին իմ ու թանգարանի կողքին։ Ավելի շատ մարդիկ հետաքրքրվեցին Խավարումի բովանդակությամբ, քան միայն ցուցադրությամբ հնարավոր էր դա անել»։  

Բռնաճնշումների ու քաղաքական հետապնդումների հետևանքով ոչնչացվեց հայոց ազգային սերուցքը՝ մտավորականությունն ու զինվորականությունը, բայց սարսափելին այն էր, որ դա հայ բոլշևիկների ձեռքով արվեց։ Տրամաբանական էր, որ գլխատված Առաջին Հանրապետությունը երկար դիմակայել չէր կարող՝ վրա հասավ պետականության կորուստն ու բոլշևիզմի հաստատումը Հայաստանում։ Ովքե՞ր էին ոճրագործները և ինչ հանցանքներ են գործել մարդկության դեմ, «Խավարում» ցուցահանդեսը գալիս է այս հարցերին պատասխաելու։ Լյուսատրացիա պետք է լինի նաև Հայաստանի Երրորդ Հանրապետությունում, համոզված է Նարինե Թուխիկյանը․ 

«Եթե մենք չսկսենք այն ժամանակներում կատարվածին գնահատական տալուց, լյուստրացիան չի հասնի այսօրվա Հայաստան։ Դրա համար էլ ցուցահանդեսի նկատմամբ հակադարձությունն այսքան ուժեղ էր»։ 

«Խավարում» ցուցահանդեսին ընդդիմացողներից Նարինե Թուխիկյանը մինչ օրս որևէ լուրջ հակափաստարկ չի լսել՝ չգիտեն, թե ինչու են դեմ գաղափարին։ 

«Սարգիս Կասյանն ասել է, որ պետք է գլխատել հայկական բանակը, ոչնչացնել սպայակույտը և հարձակվել Առաջին Հանրապետության վրա, իսկ Միկոյանը խնդրել էր ևս 700 մարդու գնդակահարել։ Այս փաստերը հերքող որևէ փաստաթուղթ չի բերվել։ Այդ մարդիկ ոչ միայն չեն կանգնել դատարանի առաջ, այլև դարձել են հերոսներ»։ 

Ո՛չ «Խավարում» ցուցադրությունը կազմակերպելիս, ո՛չ էլ դրա արգելքից հետո Նարինե Թուխիկյանը վայրկյան անգամ չի մտածել, որ համարձակության համար կարող է զրկվել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնից։ Հենց ինքն է Մշակույթի նախարարությանն առաջարկել իրեն աշխատանքից հեռացնել, եթե իհարկե օրենք է խախտել․ 

«Այնպիսի մեծ գաղափարներ և սկզբունքներ կան, որ քո աշխատատեղը ոչ մի բան է, ենթակա է զոհաբերման, չէ՞ որ ժամանակին մարդկանց կյանքն ու պետությունն է զոհաբերվել»։ «Խավարում»-ն իր նպատակին հասել է, արձանագրում է Նարինե Թուխիկյանը, միայն թե ափսոսում է, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ցուցադրությունը երկար չտևեց։ Բոլշևիկյան բռնությունների պատճառով նահատակվել են Թումանյանի երեք որդիները և «մեղք գործվեց Թումանյանի ընտանիքի առջև»,- ասում է նա։ 

Նախորդ դարի 20-ականներից սկիզբ առած արժեքային խավարումից մենք դեռևս դուրս չենք եկել, կարծում է գրող Վահրամ Մարտիրոսյանը, որը ևս ներկա է «Խավարում»-ի վերածնունդին․ 

«Հենց այս ցուցադրության արգելման փաստն ապացուցում է, որ խավարումը ոչ միայն զուտ հոգեբանական երևույթ է, այլև՝ իշխանության հստակ քաղաքականություն։ Խավարման պատճառով է, որ ընտրություններն ամեն անգամ ցուցադրաբար կեղծվում են և իշխանությունը յուրացվում է։ Խավարումը դառնում է համատարած երևույթ»։  

Վահրամ Մարտիրոսյանը լավատես է, և կարծում է, որ մեծ խավարումից փրկություն հնարավոր է ու որ հայաստանյան ներկայիս խավարումը ծայրահեղ բնույթ չունի, ինչպես՝ բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» գրքում բերված իրականությունն է։ 

 «Հայաստանը չեմ համեմատելու ոչ Ադրբեջանի և ոչ էլ Ռուսաստանի հետ, մենք պետք է համեմատվենք այնպիսի երկրների հետ, որտեղ խոսքի ազատությունը գրեթե լիակատար է և խավարումը բացակայում է ամբողջովին»։ «Խավարում» ցուցահանդեսի արգելքը Մշակույթի նախարարության կողմից Վահրամ Մարտիրոսյանը համարում է ամեն ինչ լղոզելու և խեղաթյուրելու իշխանական քաղաքականության ուղղակի հետևանք․ 

«Կրեմլի մանկլավիկների ու հոգով ստրուկների մոտ Միկոյանին ռեաբիլիտացնելու միտում է նկատվում։ Դա պետք է առողջ ուժերին մտահոգի և ստիպի, որ ավելի մեծ մասշտաբներով բացահայտեն «խավարի կողմնակիցներին»,- ասում է Վահրամ Մարտիրոսյանը։ 

Հավելենք, որ «Խավարում» ցուցահանդեսը բացի Երևանից կներկայացվի ինչպես Վանաձորում, այնպես էլ Երևանում։ Այս գործում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին աջակցել են հրապարակախոս Զարուհի Մուրադյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և այլք։ Ցուցանմուշներին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում հնարավոր կլինի ծանոթանալ մինչև դեկտեմբերի 24-ը։ 

 Ռոբերտ Անանյան
459
Print
մշակութային իրավունք
բիրտ ուժը չհաղթեց․ «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է 28.11.2017 | մշակութային իրավունք

բիրտ ուժը չհաղթեց․ «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է

Մշակույթի նախարարության «բիրտ ուժի» կիրառումից երկուսուկես ամիս անց բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է: Այսօրվանից «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվող ցուցանմուշներն ունեն հատուկ առաքելություն՝ սերունդներին հիշեցնել Խորհրդային ռեժ

Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում 29.10.2017 | մշակութային իրավունք

Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում

Ծրագրում բացառապես Կոմիտաս էր:

Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ և ԱՐՏ PR  ընկերության նախաձեռնությամբ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք)  եկեղեցում տեղի ունեցավ ճանաչված սոպրանո

Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևորումը սահմանափակվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից 21.10.2017 | մշակութային իրավունք

Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևորումը սահմանափակվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից

Վահան Արծրունու Հայտարարությունը 

Սեպտեմբերի 29-ին Զվարթնոցում չեղարկված «Մաշտոց Կոմիտաս»  համերգային նախագծի, մշակույթի նախարարության վարած քաղաքականության և ՀՀ-ում մարդու և ստեղծագործողի հիմնարար իրավունքների ոտնահարման մասին։&nbs

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: