լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.10.2017 | մշակութային իրավունք

Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում

Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում
Ծրագրում բացառապես Կոմիտաս էր:

Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ և ԱՐՏ PR  ընկերության նախաձեռնությամբ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք)  եկեղեցում տեղի ունեցավ ճանաչված սոպրանո Հասմիկ Պապյանի  բացառիկ համերգը, հայտնում է Արմենպրեսը:     

 «Նվիրում» խորագիրը կրող համերգին միացել էր նաև Գերմանիայից ժամանած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Լուսինե  Խաչատրյանը, ով, արմատներով լինելով գյումրեցի, մեծ պատրաստակամությամբ միացել էր նախաձեռնությանը: Համերգի մուտք ազատ էր, եկեղեցու դռները բաց էին բոլորի համար:   

Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում ելույթ ունենալը երգչուհու ցանկությունն ու երազանքն է եղել՝ համերգի ավարտին լրագրողների հետ անկեղծացավ աշխարհահռչակ սոպրանոն:   

«Գյումրու հետ իմ կապն անբացատրելի է, դա իմ մանկությունից է: Մայրս գյումրեցի է. երեխա ժամանակ  ամառային  արձակուրդներս  անցկացրել եմ  Գյումրիում, իսկ «Յոթ Վերք»   եկեղեցին շատ մեծ խորհուրդ ունի, այդ իսկ պատճառով համերգը հարգանքի տուրք է  մեծն Կոմիտասին, նվիրում՝ Գյումրուն և վերադարձ դեպի արմատները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց Հասմիկ Պապյանը՝  հիշելով այն օրերն ու վայրերը, որոնք  կապված են իր մանկության հետ:   

«Հիշում եմ Թումանյանի անվան գրադարանը, որտեղից գրքեր էի վերցնում, այգին, ու ընդհանրապես  ամեն ինչ՝  գյումրեցիների նիստն ու կացը, շնորհքը, հյուրասիրությունն ու մարդասիրությունը. սրանք արժեքներն են, որոնք մինչև հիմա ուղեկցում են ինձ։ Սա աղոթք էր առ Աստված, որով խնդրում եմ հայրենիքին, Գյումրուն ու հայ ժողովրդին ողջամտություն ու լավ ժամանակներ: Ես ուզում եմ, որ իսկապես մի օր գա ու մեր ժողովուրդն ապրի արժանավայել:  Սա աղոթք  էր, որ լինի խաղաղություն ու զինվորները ողջ առողջ տուն վերադառնան, սահմաններն էլ լինեն անառիկ»,-նշեց Հասմիկ Պապյանը՝ վստահեցնելով, որ համերգը «Յոթ Վերք»-ի  ներսում նախևառաջ նվեր  է իր համար:   

«Յոթ Վերք» եկեղեցու ողջ պատմության ընթացքում առաջին անգամ էր, երբ եկեղեցու գմբեթի տակ համերգային ծրագիր էր, սակայն կոմիտասյան մեղեդիները ու եկեղեցու պատերը «թելադրեցին» ունկնդրին եկեղեցուն վայել պահվածք՝ առանց ծափերի ու «բռավոների»՝ լուռ ու մտախոհ, իսկ երբեմն նույնիսկ այն տպավորությամբ, որ երգչուհու հետ միասին աղոթք առ Աստված հղում էին բոլորը, իսկ վերջին «Հայաստան»  կատարումը ստիպեց բոլորին ոտնկայս լսել այն:  

«Մեզ համար պատիվ էր ստանձնել այս համերգի կազմակերպչական աշխատանքները, սա ավելին է, քան  պարզապես համերգը»,- «Արմենպրես»-ին նշեց ԱՐՏ PR  ընկերության  հիմնադիր  տնօրեն Գայանե  Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով թեմակալ առաջնորդից՝ անմիջական աջակցության ու նախաձեռնության կողքին լինելու համար:
4536
Print
մշակութային իրավունք
Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը 29.06.2018 | մշակութային իրավունք

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը կարող է Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության ենթակայությունից փոխանցվել Մշակույթի նախարարությանը: Հաստատության տնօրեն Կարեն Արիստակեսյանի կ

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ) 10.06.2018 | մշակութային իրավունք

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ)

Հայաստանի հոգևոր կյանքը կարիք ունի բարեփոխումների, ինչը հնարավոր չէ իրականացնել Գարեգին Բ կաթողիկոսի օրոք. 

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով և պետք է հեռանա», ֊հայտարարում են Երևանի փողոցնե

Ներբողական. Շարքային Մարտիրոսյանին 2.04.2018 | մշակութային իրավունք

Ներբողական. Շարքային Մարտիրոսյանին

by Կարեն Անտաշյան  

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, 
ես այսօր գործից, ընտանեկան ըն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: