լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.12.2016 | մշակութային իրավունք

Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին

Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ, ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ արել է աջակցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին, ովքեր ազատազրկվել են:    

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թանկյանը միացել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների օրվան նվիրված «Գրիր իրավունքների համար» (Write for Rights) ամենամյա արշավին և պահանջել ազատ արձակել Ադրբեջանում գրաֆիտիի համար ազատազրկված երիտասարդներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին:  

«Վանդալիզմ՝ այո, պանկ ռո՞ք: Անշուշտ, բայց 12 տարի ազատազրկո՞ւմ: Amnesty International-ի «Գրիր իրավունքների համար» արշավն աշխատում է: Խնդրում եմ, օգնեք»,- թիվթերյան իր էջում գրել է Սերժ Թանկյանը` կիսվելով արշավի կայքէջով:   

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը համարձակվել են քննադատել պետությանը խիստ  հանրային ձևով: 

2016 թվականի մայիսի 10-ին երիտասարդները ձերբակալվել են ու կալանավորվել` թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներով: 

«Եթե նրանք մեղավոր ճանաչվեն դատարանի կողմից, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Նրանք խղճի բանտարկյալներ են»,- ասված է կայքում:
856
Print
մշակութային իրավունք
Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով 26.03.2018 | մշակութային իրավունք

Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբ

«Ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է».Նարինե Աբգարյան 21.03.2018 | մշակութային իրավունք

«Ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է».Նարինե Աբգարյան

Գրող Նարինե Աբգարյանը Փարիզի գրքի տոնավաճառում ներկայացրել է ֆրանսերեն թարգմանությամբ իր երկու գրքերը` «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» եւ «Երկնքից երեք խնձոր ընկավ»: RFI-ին տված հարցազրույցում նա կիսվել է քաղաքականության մասին թատերական պիես գրելու իր երազանքի

վերաբացված «Խավարում»  ցուցահանդեսում (ֆոտոշարք) 29.11.2017 | մշակութային իրավունք

վերաբացված «Խավարում» ցուցահանդեսում (ֆոտոշարք)

Մշակույթի նախարարության «բիրտ ուժի» կիրառումից երկուսուկես ամիս անց բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է: Այսօրվանից «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվող ցուցանմուշներն ունեն հատուկ առաքելություն՝ սերունդներին հիշեցնել Խորհրդային ռեժիմի օրոք հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: