լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
31.07.2016 | մշակութային իրավունք

ոչ մի բռնություն չպետք է բռնության ալիք բարձրացնի

ոչ մի բռնություն չպետք է բռնության ալիք բարձրացնի
Սերժ Թանկյանի կոչը   

Աշխարհում շատերը շփոթված են, թե ինչու է ոստիկանական բաժանմունքի գրավումը հանգեցրել Հայաստանի բնակչության և իշխանությունների միջև անդառնալի պառակտման՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը։   

«Անվերջանալի համակարգային կոռուպցիան, ներառյալ ԼՂ զինված ուժերը պատշաճ զինելու շուրջ ընկալվող կոռուպցիան, դատական անհավասարությունը, ոստիկանության դաժանությունը, ընտրությունների կեղծումը, արտաքին միջամտությունը, տնտեսական հնարավորությունների սղությունը և արդյունքում բնակչության թվի նվազումն են հանգեցրել նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կառավարության դեմ ընդվզման»,- գրում է Թանկյանը:   

Թանկյանը ներկայացրել է նաև քաղաքական ճշմարտություններ, որոնք կհաջորդեն վերջին օրերի երևանյան իրադարձություններին:   Ընտրախախտումները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած այլևս անտարբերության չեն մատնվի և կառերեսվեն Հայաստանի բնակչության դիմակայությանը։   Նախկին ցույցերից սովորեցինք և թույլ չենք տա օտար իշխանություններն իրենց սեփական քաղաքական շահերի համար օգտագործեն մեր երկրում տեղի ունեցող ցույցերը: 

Հայկական սփյուռքի լռությունը երկրի ներսում անարդարությունների վերաբերյալ վերջին մի քանի տասնամյակում դարձրել են մեր երկիրը ավելի վատը։ Չկա արդարացում հետագա տարանջատմանը։   Մենք այլևս չեն կարող «փրկություն» ակնկալել առաջնորդից կամ նախագահից։ Մեր կամքը և ապագա քննարկումները պետք է տեղի ունենան հայ ժողովրդի հետ։ Դա նշանակում է իրական ժոովրդավարության տանող հանրային ֆորումներ։ 

Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվի: Դա մեր մշակութային ժառանգության մեջ է՝ բացահայտ ու բարձրաձայն խոսելը, և մենք արժանի ենք դրանք 600-ամյա օսմանյան ճնշումից հետո։ Լրագրողների հետևից ընկնելը ցանկացած երկրում կառավարության թուլության նշան է։ 

Երևանի ոստիկանապետն ու քաղաքապետը պետք է հրաժարական տան՝ հիմնված Երևանի ոստիկանության կողմից իրավիճակի շտկման տարբերակի վրա։ Ոստիկանական համակարգը նույնպես վերապատրաստման կարիք ունի: 

Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը զայրացած լինի, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որևէ մեկի նկատմամբ: Սպաների մեծ մասը մեր որդիներն ու դուստրերն են։ Գրագիտության 90 տոկոս վարկանիշ ունեցող երկիրը, ինչպիսին Հայաստանն է, չպետք է ունենա ամբոխային իշխանություն։ «Ամենից կարևորն այն է, որ պետք է հենց հիմա դադարեցնել արյունահեղությունը Երևանի փողոցներում»
614
Print
մշակութային իրավունք
բիրտ ուժը չհաղթեց․ «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է 28.11.2017 | մշակութային իրավունք

բիրտ ուժը չհաղթեց․ «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է

Մշակույթի նախարարության «բիրտ ուժի» կիրառումից երկուսուկես ամիս անց բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է: Այսօրվանից «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվող ցուցանմուշներն ունեն հատուկ առաքելություն՝ սերունդներին հիշեցնել Խորհրդային ռեժ

Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում 29.10.2017 | մշակութային իրավունք

Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում

Ծրագրում բացառապես Կոմիտաս էր:

Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ և ԱՐՏ PR  ընկերության նախաձեռնությամբ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք)  եկեղեցում տեղի ունեցավ ճանաչված սոպրանո

Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևորումը սահմանափակվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից 21.10.2017 | մշակութային իրավունք

Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևորումը սահմանափակվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից

Վահան Արծրունու Հայտարարությունը 

Սեպտեմբերի 29-ին Զվարթնոցում չեղարկված «Մաշտոց Կոմիտաս»  համերգային նախագծի, մշակույթի նախարարության վարած քաղաքականության և ՀՀ-ում մարդու և ստեղծագործողի հիմնարար իրավունքների ոտնահարման մասին։&nbs

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: