լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
24.04.2016 | մշակութային իրավունք

«Ավրորա» մրցանակը շնորհվեց բուրունդիացի մարդասեր Մարգարիտ Բարանկիցեին

«Ավրորա» մրցանակը շնորհվեց բուրունդիացի մարդասեր Մարգարիտ Բարանկիցեին
«Ավրորա» մրցանակը շնորհվեց բուրունդիացի մարդասեր Մարգարիտ Բարանկիցեն՝ այն բացառիկ ազդեցության համար, որ նա ունեցել է Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր և խնամելով որբերին ու փախստականներին։ 

«Ավրորա» մրցանակի հանձնման արարողության ժամանակ մրցանակը Բարանկիցեին հանձնեց ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին: 

Մրցանակի դափնեկիրը ստանալու է հարյուր հազար ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է, որը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, որպես երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: 

Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: 

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեց նաև «Սկզբունքային լրագրություն» խրախուսական մրցանակը, որը սահմանվել է Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (ICFJ) եւ 100 LIVES նախաձեռնության կողմից: Այն տրվել է New York Times-ի թղթակից Ռուկմինի Կալիմակիին՝ աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:  
783
Print
մշակութային իրավունք
Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով 26.03.2018 | մշակութային իրավունք

Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբ

«Ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է».Նարինե Աբգարյան 21.03.2018 | մշակութային իրավունք

«Ինձ համար հեշտ է եւ այնտեղ, եւ այստեղ: Բայց իմ սիրտը Բերդում է».Նարինե Աբգարյան

Գրող Նարինե Աբգարյանը Փարիզի գրքի տոնավաճառում ներկայացրել է ֆրանսերեն թարգմանությամբ իր երկու գրքերը` «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» եւ «Երկնքից երեք խնձոր ընկավ»: RFI-ին տված հարցազրույցում նա կիսվել է քաղաքականության մասին թատերական պիես գրելու իր երազանքի

վերաբացված «Խավարում»  ցուցահանդեսում (ֆոտոշարք) 29.11.2017 | մշակութային իրավունք

վերաբացված «Խավարում» ցուցահանդեսում (ֆոտոշարք)

Մշակույթի նախարարության «բիրտ ուժի» կիրառումից երկուսուկես ամիս անց բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը վերածնվում է: Այսօրվանից «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվող ցուցանմուշներն ունեն հատուկ առաքելություն՝ սերունդներին հիշեցնել Խորհրդային ռեժիմի օրոք հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: