լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.04.2016 | մշակութային իրավունք

հայոց ցեղասպանությունը ամբողջ մարդկության ցավն է

հայոց ցեղասպանությունը ամբողջ մարդկության ցավն է
Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մի մասն է, սակայն այն ոչ միայն հայության, այլև ամբողջ մարդկության ցավն է: «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին ասաց հոլիվուդյան աշխարհահռչակ  դերասան Ջորջ Քլունին:    

«Մենք տեսնում ենք, որ բավականին երկարատև պայքար է գնում, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ իրերը կոչվեն իրենց անուններով: Մենք տեսնում ենք, որ հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր արվում են, սակայն արվում են ավելի դանդաղ, այդ պայքարն ավելի երկար է շարունակվում, քան պետք է լիներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քլունին:   

Քլունին շեշտեց, որ անհնար է հերքել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է: 

«Գիտեք, Հոլոքոստից հետո անընդհատ լսել ենք «այլևս երբեք» արտահայտությունը, սակայն դրանից հետո եղել են Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի, Դարֆուրի ցեղասպանությունները»- ասաց Քլունին:   

Անդրադառնալով նիստը վարողի հարցին, թե ի՞նչն է իրեն ստիպել օգնել Դարֆուրի ցեղասպանությունից տուծած անձանց, Քլունին ընդգծեց, որ ինքն ԱՄՆ-ում մեծացել է մի ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության համար լուրջ զարգացումներ ու շարժումներ էին լինում: 

«Այս ամենը տեսնելով՝ չես կարող ուղղակի անտեսել ու մեջքով շուռ գալ: Պետք է ասեմ, որ փառքը խեղդող է, երբ քեզ անընդհատ հետևում են տեսախցիկները:   Սակայն երբ ես կարդացի հոդվածներ Դարֆուրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոշեցի, որ այդ տեսախցիկները պետք է հետևեն ոչ մի այն ինձ, այլ նաև դրանց միջոցով մենք պետք է բարձրաձայնենք այնտեղ տեղի ունեցողի մասին»,- նշեց նա: 

Նա նաև ուրախությամբ նկատեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան ու շատ ուրախ է   «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար: «Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում, մասնակցում եմ այս հոյակապ միջոցառմանը»,- եզրափակեց Քլունին:    
834
Print
մշակութային իրավունք
 «Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան» 16.07.2018 | մշակութային իրավունք

«Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան»

Հայաստանում թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո բռնկվեց աննախադեպ մի շարժում, որը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Մայր Աթոռ տեղափոխված բողոքի գործողությունները վերածվել են իրական պատերազմի՝ տեղակատվական հարթակում, ինչպես և՝ մերթընդմերթ ֆիզիկական բախ

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը 29.06.2018 | մշակութային իրավունք

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը կարող է Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության ենթակայությունից փոխանցվել Մշակույթի նախարարությանը: Հաստատության տնօրեն Կարեն Արիստակեսյանի կ

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ) 10.06.2018 | մշակութային իրավունք

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ)

Հայաստանի հոգևոր կյանքը կարիք ունի բարեփոխումների, ինչը հնարավոր չէ իրականացնել Գարեգին Բ կաթողիկոսի օրոք. 

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով և պետք է հեռանա», ֊հայտարարում են Երևանի փողոցնե

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: