լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
22.08.2014 | փախստականներ

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»
«Մեզ ստիպում են, որ մեր սրբավայրից հրաժարվենք, եթե չհրաժարվեն, բոլորին կսպանեն, մարդ չի մնա». 78-ամյա Սլո Օզմանյանը չի կարողանում եզդիների կոտորածի մասին խոսել առանց արցունքների: Նա երկու տարի առաջ կուրացել է և Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին տեղեկանում է ռադիոհաղորդիչի միջոցով: 

«Մի քիչ առաջ ասեցին, որ մարդկանց էնքան են սպանել, դիակները դրել իրար վրա, որ արդեն նեխել են, հարազատները չեն կարողանում մոտ գնան, որ տանեն-թաղեն», տառապանքը դեմքին փոխանցում է ծերունին: Սլո Օզմանյանը հույս չունի, թե որեւէ երկիր կամ միջազգային կառույց կդադարեցնի եզդիների սպանդը: 

«Անտեր մարդն ո՞ւմ ա պետք, ո՞վ պիտի մեզ պատշպանի: Էդ մարդկանց Աստված ստեղծել ա մենակ մորթելու, սպանելու համար…»,- արցունքները կրկին ընդհատում են ծերունու խոսքը: Սլո Օզմանյանն ապրում է եզդիաբնակ Շամիրամ գյուղում: Շամիրամի բնակիչները դրամահավաք են արել եւ ավելի քան 600.000 դրամ են փոխանցել Իրաքում եզդի փախստականներին: 

Գյուղապետ Մրազ Բրոյանը, ով եզդիաբնակ Շամիրամ համայնքի ղեկավարն է 1992թ-ից ի վեր,  «ForRights.am»-ին տված հարցազրույցում նշեց, որ իրենք պատրաստ են հյուրընկալել Իրաքի եզդիներին, եթե Հայաստանի իշխանությունները նրանց թույլ տան գալ Հայաստան: 

Գյուղապետն ասում է, սակայն, եզդիները չեն ցանկանում գալ Հայաստան` նախընտրելով ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրները: «Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»,- ասում է գյուղապետը:   

«Եզդիներն առանց այդ էլ իրենց հողը չունեն, հիմա էլ Իրաքից են նրանց վռնդում»,- ասում է ռուսաստանաբնակ, ազգությամբ եզդի 16 ամյա Սիմա Ամայանը, ով ևս խիստ մտահոգված է եզդի համայնքի նկատմամբ տեղի ունեցածով և տեղյակ է բռնությունների բոլոր մանրամասներին:  

Ինչպես Հայաստանի եզդիաբնակ բոլոր համայնքների, այնպես էլ Շամիրամ գյուղի եզդիները մասնակցել են Երևանում կազմակերպված բռնության դեմ ընդվզման բողոքի ցույցերին: «Մենք բոլորս էլ մտահոգ ենք, բարեկամներ չունենք էնտեղ, բայց մենք նույն ազգն ենք, մեր սիրտը ցավում ա իրենց համար: Մենակ մենք չենք փող հավաքել, էս կողքի գյուղի հայերի գյուղն էլ են փող տվել եզդիների համար», - ասում էր Ալիկ Հասանյանը, ում խոսքով Հայաստանի եզդիներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները միջազգային կառույցներում կբարձրացնեն Իրաքում եզդիների ցեղասպանության հարցը եւ կօգնեն դադարեցնել սպանդը: 

Ի դեպ, երեկ Միացյալ ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկման ժամանակ բարձրացրել է Իրաքի եզդիներին անհապաղ աջակցություն ցուցաբերելու հարցը: 

Միջազգային մամուլը հեղեղված է Իրաքի եզդիների զանգվածային սպանությունների եւ բռնությունների մասին տեղեկություններով: Իրաքի եզդիները ցանկանում են ինքնավարություն ստեղծել և այս հարցում ակնկալում են ԱՄՆ աջակցությունը։ Երեկ այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպման ժամանակ հայտնել են Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները։ 

Արման Ղարիբյան
1509
Print
փախստականներ
ես սրտով ձեզ հետ եմ 25.12.2014 | փախստականներ

ես սրտով ձեզ հետ եմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան տոների առիթով զանգահարել է Քուրդիստանի Էրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող Իրաքի փախստականների ճամբար։ Նա փախստականներին կոչ է արել չհուսալքվել՝ ասելով, որ սրտով նրանց հետ է։


հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից 30.08.2014 | փախստականներ

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից

ԳԱԼԱ: Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին
«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»                                       22.08.2014 | փախստականներ

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»

«Մեզ ստիպում են, որ մեր սրբավայրից հրաժարվենք, եթե չհրաժարվեն, բոլորին կսպանեն, մարդ չի մնա». 78-ամյա Սլո Օզմանյանը չի կարողանում եզդիների կոտորածի մասին խոսել առանց արցունքների: Նա երկու տարի առաջ կուրացել է և Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին տեղեկանում է ռադիոհաղորդիչի

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: