լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.08.2014 | փախստականներ

Բորիս Մուրազի. «անհրաժեշտ է, որ դուք ուղղակի ընդունեք մարդկանց»

Բորիս Մուրազի. «անհրաժեշտ է, որ դուք ուղղակի ընդունեք մարդկանց»
ԼՂՀ իշխանությունները դատապարտում են Իրաքում եզդի համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վերջին գործողությունները, այն, ինչ կատարվում է եզդի ժողովրդի հետ այս օրերին, համարում են ողբերգություն: «Մենք գտնում ենք, որ դա հավասարապես վերաբերվում է նաեւ հայ ժողովրդին: Որովհետեւ եզդի ժողովուրդը փաստորեն դարձել է մեր բախտակիցը: Այն, ինչ տեղի է ունենում  Իրաքում եզդիների հետ այս օրերին, ողբերգություն է, եւ մենք ոչ միայն հասկանում ու կիսում ենք, այլեւ խիստ դատապարտում ենք: Եզդիները միշտ  եղել են մեզ հետ և  ինչ կատարվում է իրենց հետ, խոր ցավ է պատճառում նաեւ մեզ»,- ԳԱԼԱ-ին ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: 

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն ասել է, որ  եզդի համայնքի ներկայացուցիչները, ովքեր բնակվել են Հայաստանում եւ ՀՀ քաղաքացիներ են, երբեւէ անտարբեր չեն եղել ՀՀ հուզող խնդիրներին եւ ակտիվորեն ներգրավված են եղել նաեւ Արցախյան պատերազմում: 

«Արցախյան հերոսամարտին մասնակից եզդիներ ունենք, որոնցով հպարտ ենք», - ասել է 
Բաբայանը՝ հավելելով, որ թեև ԼՂՀ-ում չկա ծրագիր, սակայն պատրասատ են   տեղահանված եզդիներին հրավիրել Արցախում բնակվելու և ապաստան տրամադրելու: 

Նախօրեին Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել է Հայաս­տանի կողմից եզդի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, «ինչին Հայաստանի կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում»:  

«Սինջար» եզդիրների ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում հույս է հայտնել, որ Հայաստանը, որպես եզդի ժողովրդի բարեկամ երկիր, միջազգային կառուցներում որպես խոսափող հանդես կգա ու կահազանգի Իրաքի հյուսիսում եզդիների կոտորածի մասին:  

Թեպետ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգություն էր հայտնել այս հարցով, այդուհանդերձ, եզդի համայնքի ներկայացուցիչը կարծում է, որ դատապարտելուց բացի պետք է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել այսօր Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանությունը կանխելու համար: «Առևանգվել են երեք հազար եզդի կանայք և ստրկավաճառության են տարվել», «Սինջար» եզդիների ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազիի խոսքով այս հարցը քննարկել են Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ: 

«Իրենք պարտադիր գրավոր են ուզում, որ դիմում լինի, բայց մենք անգամ ԱԳՆ-ում ասել ենք, որ կացարանների խնդիր չի լինի, մարդիկ սննդի խնդիր չեն ունենա, անհրաժեշտ է, որ դուք ուղղակի ընդունեք մարդկանց»,- ասել է Մուրազին։ 2015 թվականին կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. փաստորեն, մեկ դար անց նույնիսկ 21-րդ դարի սերունդը ականատես է լինում պատմության ողբերգական դրվագների կրկնությանը:  
1450
Print
փախստականներ
ես սրտով ձեզ հետ եմ 25.12.2014 | փախստականներ

ես սրտով ձեզ հետ եմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան տոների առիթով զանգահարել է Քուրդիստանի Էրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող Իրաքի փախստականների ճամբար։ Նա փախստականներին կոչ է արել չհուսալքվել՝ ասելով, որ սրտով նրանց հետ է։


հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից 30.08.2014 | փախստականներ

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից

ԳԱԼԱ: Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին
«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»                                       22.08.2014 | փախստականներ

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»

«Մեզ ստիպում են, որ մեր սրբավայրից հրաժարվենք, եթե չհրաժարվեն, բոլորին կսպանեն, մարդ չի մնա». 78-ամյա Սլո Օզմանյանը չի կարողանում եզդիների կոտորածի մասին խոսել առանց արցունքների: Նա երկու տարի առաջ կուրացել է և Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին տեղեկանում է ռադիոհաղորդիչի

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: