լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.08.2014 | փախստականներ

Հայաստանի եզդիները Իրաքի եզդիներին օգնելու ուղիներ են փնտրում

Հայաստանի եզդիները Իրաքի եզդիներին օգնելու ուղիներ են փնտրում
Վերջին տեղեկություններով՝ Իրաքում արդեն սպանվել են 5000-ից ավելի եզդիներ, այնտեղ բնակվող մոտ մեկ միլիոն եզդիների կեսն էլ փախստական է դարձել։ Հայաստանի եզդիները մշտապես կապի մեջ են Իրաքում գտնվող իրենց հայրենակիցների հետ։ 

«Սինջար եզդիրների ազգային միավորման» խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում պատմեց, թե ինչ դաժանությամբ են իսլամիստները սպանում իր հայրենակիցներին: Նա իրադարձությունները որակեց ցեղասպանություն։  

«Դրանք այն մարդիկ են, ովքեր այդ տարածքները չեն հասցրել լքել և մնացել են տեղում։ Նրանք սպանվում են դաժանաբար, գլխատվում են հիմնականում՝ ինչպես Ղուրանն է պահանջում»,-ասաց Մուրազին։ 500 հազար փախստական եզդիների մեծ մասը գնացել է Իրաքի հարևան երկրներ, մոտ 100 հազար մարդ էլ երկրի եզդիաբնակ Շանգալ  շրջանում գտնվող Սինջար լեռան վրա է, որտեղ մարդիկ պարզապես սովամահ են լինում։  

Մուրազիի պնդմամբ՝ եզդիները ապրում են իրենց ամենավատ օրերը, ասում է՝ Հայաստանում բնակվող եզդիների մոտ 50 հազարանոց համայնքը պարզապես ապշած է Հայաստանի իշխանությունների անտարբերությունից։ «Եզդիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է, մինչդեռ ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում անտարբերության մեջ մեղադրող Հայաստանի իշխանությունները նույն կերպ են վերաբերվում եզդիների հետ»,-«Ազատության» հետ զրույցում ասացին Բորիս Մուրազիի և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը։ 

Նրանց խոսքով՝ մեծ թվով եզդիներ ցանկանում են տեղափոխվել Հայաստան, մինչդեռ Կառավարությունը հրաժարվում է նրանց վիզային արտոնություն տրամադրել։ «Չկա որևէ պետություն, որի միջոցով եզդիները կարողանան խոսել իրենց խնդիրներից։ Մենք կարծում ենք՝ Հայաստանը պետք է հանդիսանա և՛ ցեղասպանություն ապրած ժողովրդի երկիր-պետություն, և՛ նաև այն պետությունը, որտեղ եզդիներն ապրելով այս 300 տարիների ընթացքում և ավելին, ապացուցել են, որ այս երկրի արժանի քաղաքացիներ են։ 

Պետք է հիշենք, որ Սարդարապատում և Բաշ-Ապարանում եզդիական երկու հազար հոգանոց հեծելազոր եկավ»,-ասաց Մուրազին։ Սուլթանյանն էլ հավելեց. - «Իրաքի, Ռուսաստանի եզդիներն Արցախյան պատերազմի ժամանակ իրենք են օգնություն տրամադրել՝ այն ժամանակվա գումարով մեկ միլիոն դոլարի չափով»։ Եզդիները պատմեցին, որ մի քանի օր առաջ Կառավարության դիմաց այս հարցով բողոքի ցույց էին կազմակերպել. սպառնացել էին՝ փողոց փակել, ինչից հետո նրանց ընդունել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ 

«Մենք ապշած էինք. ինքն ասաց, որ առաջին անգամ է լսում եզդիների ծանր վիճակի մասին։ Մենք պահանջեցինք, որ առաջինը լինի հումանիտար օգնություն և դիվանագիտական ճանապարհով հնարավոր լինի այս ամեն մասին խոսել միջազգային ատյաններում, և դրանից հետո՝ մեր հանդիպումից մեկ ժամ անց, մեզ զանգահարեցին և ասացին, որ Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել 50 հազար դոլարի չափով պարենային օգնություն տալ»,- փոխանցեց Մուրազին։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին, որ Կառավարությունը ցանկանում է օգնություն տրամադրել Իրաքի եզդիներին։ Նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այժմ 50 հազար դոլարի օգնությունը տեղ հասցնելու շուրջ բանակցություններ են տարվում։ 

«Այս պահին մենք ուղիներ ենք որոնում այդ օժանդակությունը տեղ հասցնելու համար։ Ամենայն հավանականությամբ, դա կարվի միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ այսօր լուրջ բարդություններ կան նյութական օգնությունը կարիքավորների հասցնելու հետ կապված, և այս պահին մենք խորհրդակցությունների մեջ ենք համապատասխան միջազգային կազմակերպության հետ, որոնց ավարտին դրա մասին կհայտնենք»,-ասաց Տիգրան Բալայանը։ Հայաստանի եզդիները փոխանցեցին, որ արդեն մի քանի օր է իրենք համայնքի ներսում դրամահավաք են անցկացնում, այսօր երեկոյան էլ խնդրի մասին խոսելու նպատակով հավաք են կազմակերպել Երևանի կենտրոնում, որտեղ նույնպես դրամահավաք կլինի։ Եզդիները հայրենակիցներին նաև եզդիերենով կոչ ուղղեցին.«Պատմական հողերի համար պետք է պայքարեք և միայն զենքով կարող եք պաշտպանել հայրենիքը»։ 

Հովհաննես Մովսիսյան 
1081
Print
փախստականներ
ես սրտով ձեզ հետ եմ 25.12.2014 | փախստականներ

ես սրտով ձեզ հետ եմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան տոների առիթով զանգահարել է Քուրդիստանի Էրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող Իրաքի փախստականների ճամբար։ Նա փախստականներին կոչ է արել չհուսալքվել՝ ասելով, որ սրտով նրանց հետ է։


հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից 30.08.2014 | փախստականներ

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից

ԳԱԼԱ: Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին
«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»                                       22.08.2014 | փախստականներ

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»

«Մեզ ստիպում են, որ մեր սրբավայրից հրաժարվենք, եթե չհրաժարվեն, բոլորին կսպանեն, մարդ չի մնա». 78-ամյա Սլո Օզմանյանը չի կարողանում եզդիների կոտորածի մասին խոսել առանց արցունքների: Նա երկու տարի առաջ կուրացել է և Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին տեղեկանում է ռադիոհաղորդիչի

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: