լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.08.2014 | փախստականներ

քուրդ տղային ապօրինի կալանքի տակ են պահում

քուրդ տղային ապօրինի կալանքի տակ են պահում
Լաթաքիայի բնակիչ, 23-ամյա Լուկման Ալի Հասսինը, ով ազգությամբ է, Լաթաքիայից տեղափոխվելով Թուրքիայի Հանրապետություն, հատել է ՀՀ պետական սահմանը՝ հանձնվելու նպատակով,  և անմիջապես ձերբակալվել: 

Երիտասարդի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է , որ 23-ամյա տղան Հայաստանում անմիջապես հանձնվել է ոստիկաններին, սակայն ձերբակալելուց հետո նրա նկատմամբ խափանման միջոց են ընտրել ու կալանավորել: 

Լուկման Ալի Հասսինը ցանկացել է Հայաստանում հանձնվել, քանի որ տեղեկացել է, որ Հայաստանում քրդերի իրավունքները չեն ոտնահարվում, սակայն ստացվել է հակառակը՝ նրան շնորհել են փախստականի կարգավիճակ ու շարունակում են պահել կալանքի տակ: Նիկոլայ Բաղդասարյանը ընդգծում է, որ Կոնվենցիայի փախստականների կարգավիճակի մասին  31-րդ հոդվածով սահմանվում է, որ եթե մարդն ունի փախստականի կարգավիճակ, ապա նրան նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում՝ իրավունք չունեն նրան կալանավորել: 

«Որոշ պաշտոնատար անձանց՝ միջազգային իրավունքի գիտելիքների պակասի արդյունքում մարդուն ապօրինի կալանքի տակ են պահում»,- նշում է պաշտպանն ու հավելում, որ Հայաստանից այլ երկիր տեղափոխված և փախստականի կարգավիճակ ստացած քաղաքացիներին կալանավորելու որևէ դեպք չկա: 

Պաշտպանն առաջիկայում պատրաստվում է դիմել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գործը կարճելու միջնորդությամբ: Լուկման Ալի Հասսինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:   

1176
Print
փախստականներ
ես սրտով ձեզ հետ եմ 25.12.2014 | փախստականներ

ես սրտով ձեզ հետ եմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան տոների առիթով զանգահարել է Քուրդիստանի Էրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող Իրաքի փախստականների ճամբար։ Նա փախստականներին կոչ է արել չհուսալքվել՝ ասելով, որ սրտով նրանց հետ է։


հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից 30.08.2014 | փախստականներ

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից

ԳԱԼԱ: Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին
«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»                                       22.08.2014 | փախստականներ

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»

«Մեզ ստիպում են, որ մեր սրբավայրից հրաժարվենք, եթե չհրաժարվեն, բոլորին կսպանեն, մարդ չի մնա». 78-ամյա Սլո Օզմանյանը չի կարողանում եզդիների կոտորածի մասին խոսել առանց արցունքների: Նա երկու տարի առաջ կուրացել է և Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին տեղեկանում է ռադիոհաղորդիչի

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: