լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.08.2014 | փախստականներ

Եզդիներն աջակցություն են խնդրում Հայաստանի իշխանություններից

Եզդիներն աջակցություն են խնդրում Հայաստանի իշխանություններից
Իրաքի եզդիներին օգնության հասնելու խնդրանքով Հայաստանի եզդի համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասվում է. 

«Օրերս, «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի վրա: Մարզի հարավային շրջանը ներկայումս գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Վերջինիս հետևանքով այդ բնակավայրերը լքել են ավելի քան 200.000 խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը ազգությամբ եզդիներ են:   

Եզդի փախստականները ապաստան գտնելով Շանգալի լեռներում՝ այս պահին կանգնած են հումանիտար աղետի առաջ, քանի որ չունեն ջուր և սնունդ: Այսօր արդեն 150-ից ավել եզդի երեխաներ և ծերեր են մահացել՝ սովից և ջրի պակասից: Անհրաժեշտ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդրի մասին բարձրաձայնի միջազգային կառույցներում:   

Խնդրում ենք Ձեզ հնարավոր միջոցներով օգնության հասնել դժբախտության մեջ հայտնված եզդիներին: Հայաստանի համար պետք է, որ հասկանալի լինի այն իրավիճակը, որում հայտնվել են եզդիները, քանի որ Հայաստանի բնիկ ժողովուրդը ևս մեկ դար առաջ ենթարկվել է տեղահանման և ցեղասպանության: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները միայնակ չեն թողնի դժբախտության մեջ հայտնված եզդի ժողովրդին»:   

Սինջար եզդիների ազգային միավորում 
1228
Print
փախստականներ
ես սրտով ձեզ հետ եմ 25.12.2014 | փախստականներ

ես սրտով ձեզ հետ եմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան տոների առիթով զանգահարել է Քուրդիստանի Էրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող Իրաքի փախստականների ճամբար։ Նա փախստականներին կոչ է արել չհուսալքվել՝ ասելով, որ սրտով նրանց հետ է։


հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից 30.08.2014 | փախստականներ

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից

ԳԱԼԱ: Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին
«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»                                       22.08.2014 | փախստականներ

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»

«Մեզ ստիպում են, որ մեր սրբավայրից հրաժարվենք, եթե չհրաժարվեն, բոլորին կսպանեն, մարդ չի մնա». 78-ամյա Սլո Օզմանյանը չի կարողանում եզդիների կոտորածի մասին խոսել առանց արցունքների: Նա երկու տարի առաջ կուրացել է և Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին տեղեկանում է ռադիոհաղորդիչի

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: