լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.05.2015 | փախստականներ

հայրենիքում հաստատվելը սիրիահայերի համար կյանքի ապահովության լավագույն միջոց

հայրենիքում հաստատվելը սիրիահայերի համար կյանքի ապահովության լավագույն միջոց
Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին հետևյալ բովանդակությամբ. ‹

‹Սիրիայում առկա լարված և անկայուն իրավիճակը շարունակում է պատճառ դառնալ խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի: Սիրիահայերի դեմ ուղղված գործողությունների հիմքում միանշանակ առկա է ազգային, էթնիկ կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորություն: 

Խաղաղ բնակչության, այդ թվում կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող բռնի գործողությունները պետք է ընդունել որպես լրջագույն մարտահրավեր միջազգային հանրությանը, ինչպես նաև մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին: 

Այս իրավիճակում անհրաժեշտ է միջազգային մարդասիրական կառույցների միջամտությունն ու աջակցությունը՝ սիրիահայությանը Հայաստան տեղափոխելու գործընթացներում: 

Հայրենիքում հաստատվելը սիրիահայ մեր շատ հայրենակիցների համար կարող է դառնալ կյանքի և գույքի ապահովության լավագույն միջոց: Կոչ ենք անում անտարբեր չլինել Սիրիայում ապրող խաղաղ բնակչության կյանքի իրավունքին սպառնացող ամենօրյա վտանգի նկատմամբ››:   

                                                                             Կարեն Անդրեասյան                                                                                                            ՀՀ Մարդ իրավունքների պաշտպան
755
Print
փախստականներ
ես սրտով ձեզ հետ եմ 25.12.2014 | փախստականներ

ես սրտով ձեզ հետ եմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան տոների առիթով զանգահարել է Քուրդիստանի Էրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող Իրաքի փախստականների ճամբար։ Նա փախստականներին կոչ է արել չհուսալքվել՝ ասելով, որ սրտով նրանց հետ է։


հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից 30.08.2014 | փախստականներ

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից

ԳԱԼԱ: Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին
«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»                                       22.08.2014 | փախստականներ

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»

«Մեզ ստիպում են, որ մեր սրբավայրից հրաժարվենք, եթե չհրաժարվեն, բոլորին կսպանեն, մարդ չի մնա». 78-ամյա Սլո Օզմանյանը չի կարողանում եզդիների կոտորածի մասին խոսել առանց արցունքների: Նա երկու տարի առաջ կուրացել է և Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին տեղեկանում է ռադիոհաղորդիչի

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: