լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
30.08.2014 | փախստականներ

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից
ԳԱԼԱ: Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնեց Հակոբի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը: 

«Խոսեցինք ընտանեկան թեմաներով, իր առողջական վիճակից, անձնական: Հակոբն ասաց, որ շատ լավ է, սպորտով է զբաղվում, լեզուներ է սովորում ու ձայնից զգացվեց, որ արդեն իր վիճակը լավ է՝ բնականաբար ազատության մեջ լավ պետք է լինի արդեն»: 

Հարութն ասաց նաև, որ ընտանիքում բոլորը  հանգիստ են արդեն, որովհետև գիտեն, որ Հակոբի մոտ ամեն ինչ լավ է, բացարձակ ոչ մի խնդիր չկա: «Հակոբն ասեց, որ դեռ չի հասել այն երկիր, որտեղ որ պետք է հանգրվանի: Կարևորն ասեց, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա»: 

Հակոբի եղբայրը նշեց, թե իրենց համար տվյալ պարագայում կարևոր չէ, թե ուր է գնում, ինչ երկիր, երբ կհասնի, կարևորն այն է, որ ինքն արդեն ազատության մեջ է. «Կարևորը, որ Ադրբեջանում չի ու ազատության մեջ է»: 

Հայաստանի գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  երկրի հետ կապված ինֆորմացիան գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից: 

«Դա կարգն է, միջազգային պրակտիկայում ընդունված բան է, և այդ գործընթացը նման կերպ է տեղի ունենում: Այսինքն պաշտոնական որևէ տեղեկություն չի լինում, ընդհանրապես համապատասխան շահագրգիռ իշխանություններից այդ ինֆորմացիան գաղտնի է պահվում: Այլ հարց է, որ մենք ժամանակի ընթացքում օպերատիվ ճանապարհով ձեռք ենք բերում ինֆորմացիա այն մասին, թե որտեղ է գտնվում ու ինչ պայմաններում»: 

Հիշեցնենք, որ  2013թ.-ի օգոստոսի 8-ին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Դեռևս 2014 թ․-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 

 Զառա Ղազարյան
1019
Print
փախստականներ
ես սրտով ձեզ հետ եմ 25.12.2014 | փախստականներ

ես սրտով ձեզ հետ եմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան տոների առիթով զանգահարել է Քուրդիստանի Էրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող Իրաքի փախստականների ճամբար։ Նա փախստականներին կոչ է արել չհուսալքվել՝ ասելով, որ սրտով նրանց հետ է։


հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից 30.08.2014 | փախստականներ

հայ գերու գտնվելու վայրը գաղտնի է պահվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի իշխանություններից

ԳԱԼԱ: Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին
«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»                                       22.08.2014 | փախստականներ

«Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եզդիներն էլ չեն ուզում գալ»

«Մեզ ստիպում են, որ մեր սրբավայրից հրաժարվենք, եթե չհրաժարվեն, բոլորին կսպանեն, մարդ չի մնա». 78-ամյա Սլո Օզմանյանը չի կարողանում եզդիների կոտորածի մասին խոսել առանց արցունքների: Նա երկու տարի առաջ կուրացել է և Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին տեղեկանում է ռադիոհաղորդիչի

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: