լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
30.10.2014 | խտրականություն

օրենքի նախագիծը խոչընդոտում է ծննդաբերության խթանմանը

օրենքի նախագիծը խոչընդոտում է ծննդաբերության խթանմանը
ՀՀ  Փաստաբանների պալատը հանդես է եկել հայտարարությամբ, որում  կիսում է հասարակության մտահոգությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծի վերաբերյալ: 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.    

«Փաստաբանների պալատը հարցին մոտենում է ոչ միայն այն տեսանկյունից, որ նշված օրենքի նախագիծը կարող է վատթարացնել փաստաբանների պալատի անդամ կին փաստաբանների սոցիալական վիճակը, այլ առհասարակ, այն կարող է Հայաստանի Հանրապետությունում մայրության և ծննդաբերության խթանմանը լուրջ խոչընդոտ հանդիսանալ, անկախ այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված է մայրության նպաստ սահմանել նաև չաշխատող կանանց համար: Ընդ որում, ստորև ներկայացված դիտարկումները հիմնված են բացառապես իրավական վերլուծությունների վրա:   

Հարկ է առանձնացնել օրենքի նախագծով առաջարկվող այն հիմնական փոփոխությունները, որոնք էականորեն վատթարացնում են կանանց իրավական վիճակն ի համեմատ գործող իրավակարգավորման.   

1. Նախագիծը նախատեսում է, որ նախածննդյան և հետծննդյան (մայրության) նպաստի չափը կախված է լինելու վերջին աշխատավայրում կնոջ աշխատանքի ստաժից, ընդ որում մինչև 1 տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ միջին աշխատավարձի 40%, 1-ից 3 տարվա դեպքում՝ 60%, 3 տարուց ավելին՝ 80%: Մինչդեռ գործող օրենսդրությունը անկախ ստաժից նպաստի չափ է սահմանել միջին աշխատավարձի 100%-ը: 

2. Նախագծով սահմանվում է մայրության նպաստի վերին շեմ, ինչը բացակայում է գործող օրենսդրությամբ: 

3. Նախագծով երեխայի խնամքի համար նախատեսված 18.000 ՀՀ դրամ նպաստը կտրամադրվի մինչ երեխայի 1 տարին լրանալը, մինչդեռ գործող օրենսդրությամբ այն տրամադրվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը: 

4. Նախագծով քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չի նշանակվում, մինչդեռ գործող օրենսդրությամբ նման սահմանափակում առկա չէ:   

Վերը նշված փոփոխությունների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիտարկումները. 

ա. Գտնում ենք, որ նախածննդյան և հետծննդյան (մայրության) նպաստի չափը նույն գործատուի մոտ աշխատանքային ստաժից կախվածության մեջ դնելը կհակասի կնոջ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածով ամրագրված աշխատանքի ընտրության ազատությանը, մի պարզ պատճառով, քանի որ կինը հղիության դեպքում ստիպված է լինելու չփոխել աշխատավայրը աշխատանքային ստաժը պահպանելու և ավելի բարձր հղիության նպաստ ստանալու տեսանկյունից, անկախ նրանից, որ նախատեսվելիք նոր աշխատատեղը կարող է ավելի բարենպաստ լինել կնոջ համար՝ թե աշխատավարձի և թե առաջխաղացման տեսանկյունից.   

բ. Անձը, որը նոր աշխատատեղում ունի մեկ տարուց պակաս աշխատանքային ստաժ (անկախ նախորդ աշխատատեղում աշխատանքային ստաժի առկայության) սովորական պայմաններում կարող է ստանալ նույն չափի մայրության նպաստ, ինչը նախագծի համաձայն կստանա չաշխատող կինը, ինչը կարծում ենք արդարացի չէ նաև այն պատճառով, որ եկամտային հարկ վճարող անձը չի կարող նույն նպաստը ստանալ ինչ նման հարկ ընդհանրապես չվճարողը:   

գ. Եվրոպայի խորհրդի Վերանայված սոցիալական խարտիայի 8-րդ կետի համաձայն՝ աշխատող կանայք մայրության դեպքում հատուկ պաշտպանվածության իրավունք ունեն, իսկ Խարտիայի 8-րդ հոդվածի ուժով անդամ պետությունները պետք է վերջիններիս տրամադրեն վարձատրվող արձակուրդ: Ընդ որում, ԵԽ մոտեցումն այս հարցում այն է, որ վճարովի արձակուրդի չափը պետք է հնարավորինս մոտ լինի կնոջ կողմից ստացվող աշխատավարձին: Մինչդեռ նման փոփոխությամբ պետությունը փաստորեն հետ քայլ է կատարում իր կողմից վավերացված միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումից:   

դ. Ազատազրկված անձին մայրության նպաստ չտալը ուղղակիորեն հակասում է «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականի 1-ին մասի 2-րդ կետին, համաձայն որի՝ «Ազատությունից զրկված անձինք պահպանում են իրենց բոլոր այն իրավունքները, որոնցից նրանք օրինականորեն չեն զրկվել նրանց դատապարտելու կամ կալանավորելու մասին որոշմամբ»:     

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով արդյունավետորեն չի կարող ապահովվել պետության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ սոցիալական ոլորտում մայրությունը պաշտպանելու և հովանավորելու պոզիտիվ պարտականությունը:   

 ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 
 Արա Զոհրաբյան
1176
Print
խտրականություն
Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 19.04.2018 | խտրականություն

Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ՀՔԾ-ն որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: 

Մոտ 3 օր մեկուսարանում պահելուց հետո ո

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված». 19.04.2018 | խտրականություն

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված».

«Ոստիկանությունը խաղաղ հավաքի ագրեսիվ զանգվածի մասնակիցներին ոչ միայն պետք է մեկուսացնի, այլև պաշտպանի խաղաղ ցուցարարներին նրանից: Այստեղ կարևորը ԽԱՂԱՂ-ն է հենց»,- Forrights-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 
3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար 19.04.2018 | խտրականություն

3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար

Քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 23-ամյա Տիգրան Մազմանյանին:   Նրան ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով, որով ցուցարարին սպառնում է 3-7 տարվա ազ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: