լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
27.10.2014 | խտրականություն

Կառավարությունը մեջքից է հարվածելու նոր ծննդաբերած կնոջը (տեսանյութ)

Կառավարությունը մեջքից է հարվածելու նոր ծննդաբերած կնոջը (տեսանյութ)
«Այս օրինագծով ոտնահարվում են մեր՝ ՀՀ աշխատող կին քաղաքացիներիս իրավունքները, դուք մեր գրպանն եք մտնում ու մեզ կողոպտում, բայց որ էլ ավելի կարեւոր է, դուք խարխլում եք հավատը ու վստահությունը պետության ու պետական սոցիալական ապահովության համակարգի նկատմամբ»,- այսօր Ազգային Ժողովում հայտարարել է 30-ամյա Տաթեւիկ Դավթյանը, ով գտնվում է հղիության 3-րդ ամսում եւ 5 ամիս անց գնալու է հղիության արձակուրդի: 

Օրենսդիր մարմինն այսօր քննարկել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը, որի վերաբերյալ ելույթներով են հանդես եկել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:   

«Փաստորեն կնոջ համար այնքան կարեւոր այս ժամանակահատվածում ի՞նչ է որոշում անել ՀՀ Կառավարությունը. սյուրպրիզ, Կառավարությունը մեջքից է հարվածելու նոր ծննդաբերած կնոջը, ընդ որում առանձնակի դաժանությամբ ու էնտուզիազմով՝ դատելով Ձեր ու նամանավանդ ձեր աշխատակիցների բոցաշունչ ելույթներից ,- իր ելույթում նշել է հղի կինը` ավելացնելով,- Դուք դեռ չծնված երեխային ասում եք, որ ինքը արժեք չի ներկայացնում այս պետության համար, դուք ուզում եք զրկել, մերկացնել մայրացող մայրերին էն փոքրիշատե ապահովության զգացումից, որ իրենք ունեն հղիության արձակուրդ գնալիս»: 

Հիշեցնենք, որ Կառավարության կողմից հաստատված օրինագծով նախատեսվում է նվազեցնել աշխատող կանանց նպաստը, փոխարենը նպաստ տրամադրել նաեւ չաշխատող կանանց: 

Ակտիվիստ Աննա Նիկողոսյանն էլ անդրադարձել է օրինագծի իրավական բացթողումներին: «Հղիության նախածննդյան և հետծննդյան շրջանում համարժեք փոխհատուցում ստանալը աշխատող կնոջ սահմանադրական իրավունքն է, և եթե նույնիսկ այն անվանվում է «նպաստ», ապա օրենսդիրը այդ նպաստի չափը նվազեցնելու հայեցողական լիազորություն չունի, քանի որ այդ լիազորությունը սահմանափակված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով»: 

Քաղաքացին շեշտել է, որ ոչ գործադիրը, ոչ էլ օրենսդիրը իրավասու չեն սահմանափակելու այն, ինչ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ: «Նախագծի դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն: Գտնում ենք, որ տվյալ իրավադրույթը, մայրության նպաստի չափն ուղղակիորեն կախման մեջ  դնելով տվյալ գործատուի մոտ աշխատելու տևողությունից, կարող է ստեղծել աշխատանքային իրավունքների չարաշահումների և խախտումների էական վտանգ»: 

Ակտիվիստի խոսքով` օրինագիծը հակասում է մայրությունը պաշտպանելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետության պարտավորություններին, մասնավորապես, խախտվում են ՀՀ Սահմանադության 1-ին, 35–րդ և 48-րդ հոդվածները: 

«Օրինագիծը ոտնահարում է սոցիալական արդարության սկզբունքները և ոտնահարում է սոցիալական պաշտպանության իրավունքները: Իբրև թե նպատակ հետապնդելով վերաբաշխել սոցիալական ապահովության վճարները «առավել ապահով» խմբերից «առավել խոցելի» խմբերին, օրենքը սպառնում է վտանգել Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող սակավաթիվ միջին դասի գոյությունը»,- հայտարարել է ակտիվիստ Նելլի Գյուրջյանը: 

«Հերթական անգամ բախվում ենք անհեռատես, չկշռադատված ու չհաշվարկված սոցիալական քաղաքականության: Չի կարելի գիշերը քնել, բարեփոխումների մասին կցկտուր երազներ տեսնել  ու հապճեպ փորձել դրանք կյանքի կոչել, ընդ որում`կիսատ-պռատ»,- Ազգային Ժողովում հայտարարել է ակտիվիստը: 

Քաղաքացին նշել է, որ իրենք ամեն կերպ պայքարելու են իրենց իրավունքների պաշտպանության համար. «Պահանջում ենք բոլոր աշխատող հղի կանանց իրենց ժամանակավոր անաշխատունակության համար փոխհատուցել եկամտի հարյուր տոկոսի չափով»: 

Իրավաբան Անաիդա Սիմոնյանը «ForRights.am»-ին տված հարցազրույցում նշեց, որ այս օրինագծով, փաստորեն, պետությունը իր սոցիալական պարտավորությունը դնում  է  քաղաքացիների ուսերին: 

Մանրամասները` տեսանյութում 

 Արման Ղարիբյան
1286
Print
խտրականություն
Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 19.04.2018 | խտրականություն

Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ՀՔԾ-ն որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: 

Մոտ 3 օր մեկուսարանում պահելուց հետո ո

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված». 19.04.2018 | խտրականություն

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված».

«Ոստիկանությունը խաղաղ հավաքի ագրեսիվ զանգվածի մասնակիցներին ոչ միայն պետք է մեկուսացնի, այլև պաշտպանի խաղաղ ցուցարարներին նրանից: Այստեղ կարևորը ԽԱՂԱՂ-ն է հենց»,- Forrights-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 
3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար 19.04.2018 | խտրականություն

3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար

Քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 23-ամյա Տիգրան Մազմանյանին:   Նրան ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով, որով ցուցարարին սպառնում է 3-7 տարվա ազ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: