լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
20.04.2018 | խտրականություն

«15 տարեկան երեխաները նույնիսկ կարող են հավաք կազմակերպել ». Արթուր Սաքունց

«15 տարեկան երեխաները նույնիսկ կարող են հավաք կազմակերպել ». Արթուր Սաքունց
«15 տարեկան երեխաները նույնիսկ կարող են հավաք կազմակերպել, քանի որ, ըստ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք, որը չի կարող սահմանափակվել ըստ տարիքային ցենզի»,- Forrights-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը, նշելով, որ դպրոցներում դասադուլի կոչեր անելը հենց այդ աշակերտների իրավունքն է. 

«Եթե աշակերտը հավաքների ազատության իրավունքը գերադասում է կրթության իրավունքից, ապա դա իր ընտրությունն է և որևէ մեկն այդտեղ միջամտություն չի կարող անել»,- շեշտեց իրավապաշտպանը: Անդրադառնալով հարյուրավոր ցուցարարների բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններին, Արթուր Սաքունցը դրանք որակեց «ճնշում գործադրել», նշելով, որ այդպես լռեցնելու փորձ է արվում. 

«Բերման ենթարկելու համար պետք է հիմք բերվի, այնինչ ստացվում է, որ այդ ձևով բերման ենթարկելն ու 5 ժամից ավել պահելն ապօրինի է: Էլ չեմ խոսում ոստիկանների կողմից բռնություն ենթարկելու ահազանգերին, որոնց այս մի քանի օրվա ընթացքում ականատես եմ եղել»,- իր խոսքն ավարտեց իրավապաշտպանը: 
386
Print
խտրականություն
Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 19.04.2018 | խտրականություն

Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ՀՔԾ-ն որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: 

Մոտ 3 օր մեկուսարանում պահելուց հետո ո

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված». 19.04.2018 | խտրականություն

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված».

«Ոստիկանությունը խաղաղ հավաքի ագրեսիվ զանգվածի մասնակիցներին ոչ միայն պետք է մեկուսացնի, այլև պաշտպանի խաղաղ ցուցարարներին նրանից: Այստեղ կարևորը ԽԱՂԱՂ-ն է հենց»,- Forrights-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 
3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար 19.04.2018 | խտրականություն

3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար

Քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 23-ամյա Տիգրան Մազմանյանին:   Նրան ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով, որով ցուցարարին սպառնում է 3-7 տարվա ազ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: