լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.04.2018 | խտրականություն

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված».

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված».
«Ոստիկանությունը խաղաղ հավաքի ագրեսիվ զանգվածի մասնակիցներին ոչ միայն պետք է մեկուսացնի, այլև պաշտպանի խաղաղ ցուցարարներին նրանից: Այստեղ կարևորը ԽԱՂԱՂ-ն է հենց»,- Forrights-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 

Վերջինս ցավով արձանագրեց, որ շատ դեպքերում չի պահպանվում վերոնշյալը, ինչն էլ հանգեցնում է խաղաղ ցուցարարների նկատմամբ վատ հետևանքների.  «Երբ օրեր առաջ Բաղրամյան պողոտայի ցուցարարների վրա կիրառվեց լուսաձայնային նռնակներ, բազմության մեջ էին գտնվում նաև խաղաղ ցուցարարներ ու նրանք ոչ միայն արգրեսիվ գործողությունների չէին մասնակցում, այլև չէին տեսնում, թե ինչ է կատարվում շարժման առաջին շարքերում»,- նշեց Դանիել Իոաննիսյանը: 

Վերջինս նշեց, որ հատուկ միջոցների կիրառման առթիվ սկսել են հարցումներ ուղարկել Ոստիկանություն, սակայն որևէ հստակ պարզաբանում դեռ չի եղել: Անդրադառնալով բերման ենթարկված քաղաքացիներին օրենքով սահմանված 3 ժամից ավել ոստիկանական բաժանմունքներում պահելուն, Դանիելն իր մտահոգությունը հայտնեց այս առիթով: Նա նշեց, որ արդեն մի քանի օր է, ինչ ահազանգեր է ստանում այս կամ այն ոստիկանական բաժանմունքում կամ բերման ենթարկվելու հետո՝ բաժանմունք բերվելու ճանապարհին, բռնության ենթարկվելու դեպքերի վերաբերյալ.  

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված, ինչից հետո մեզ պատմել է, որ հենց ոստիկանական բաժնում են իրեն բռնության ենթարկել: Մեկ այլ տեղեկություն եղավ, որ ուսանող Դավիթ Պետրոսյանին են ոստիկանական մեքենայում բռնության ենթարկել: Բացի դրանից, բավականին արտառոց դեպք եղավ այսօր առավոտյան լրագրող Տիրայր Մուրադյանի հետ, ով իր մասնագիտական պարտականությունն էր կատարում, երբ սկսում են նրան ծեծի ենթարկել քաղաքացիական հագուստով 2 ոստիկան»,- մի քանի դեպքերի մասին Forrights-ին պատմեց նա, նշելով, որ վերջին բռնության դեպքին տարածքում գտնվող ոստիկանական հագուստով ոստիկանները որևէ ձևով չեն միջամտել: 

Խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը հակասում է ոչ միայն օրենքին, այլև հենց հատուկ միջոցների կիրառման հրահանգավորմանը: Կա Առողջապահության նախարարի հատուկ հրաման, որով սահմանում է, թե այս կամ այն հատուկ միջոցը մարդուց քանի մետր հեռավորության վրա պետք է կիրառել:

Ռոզա Վարդանյան
3397
Print
խտրականություն
Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 19.04.2018 | խտրականություն

Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ՀՔԾ-ն որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: 

Մոտ 3 օր մեկուսարանում պահելուց հետո ո

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված». 19.04.2018 | խտրականություն

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված».

«Ոստիկանությունը խաղաղ հավաքի ագրեսիվ զանգվածի մասնակիցներին ոչ միայն պետք է մեկուսացնի, այլև պաշտպանի խաղաղ ցուցարարներին նրանից: Այստեղ կարևորը ԽԱՂԱՂ-ն է հենց»,- Forrights-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 
3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար 19.04.2018 | խտրականություն

3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար

Քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 23-ամյա Տիգրան Մազմանյանին:   Նրան ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով, որով ցուցարարին սպառնում է 3-7 տարվա ազ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: