լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.04.2018 | խտրականություն

3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար

3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար
Քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 23-ամյա Տիգրան Մազմանյանին:   Նրան ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով, որով ցուցարարին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ 

Փաստաբանը այն որակեց «հերթական ապօրինի և քաղաքական որոշում»:   

Հիշեցնենք, որ երեկ դատարանը մերժեց ձերբակալված ցուցարար Տիգրան Մազմանյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը: Տիգրանի հայրը՝ Մհեր Մազմանյանը Forrights.am-ի հետ զրույցում ասել էր, որ չնայած Տիգրանին երեկ են ձերբակալել, այսօր  նոր վկա են ներգրավվել գործով, որին Տիգրանն իբր հրել է: Տիգրանի հայրը եզրակացնում է, որ նա Հանրային ռադիոյի անվտանգության աշխատակից է: 

«Տիգրանը մեղադրանքների էդ բնորոշմամբ որևէ գործողություն չի արել: Իր արժանապատիվ մասնակցությունն է բերել հանրահավաքին, բայց էն գործողությունները, որ իրեն վերագրվում են անգամ տեսանյութերով չկան»,-ասել էր Մհեր Մազմանյանը:     

Ցուցարարներ  Տիգրան Մազմանյանն ու անչափահաս Էրիկ Խաչատրյանը նախօրեին ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային ռադիո մուտք գործելու և ուղիղ եթեր պահանջելու համար:  Ձերբակալման 72 ժամը դեռևս չի լրացել:     

 Մ.Խ.
429
Print
խտրականություն
Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 19.04.2018 | խտրականություն

Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ՀՔԾ-ն որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: 

Մոտ 3 օր մեկուսարանում պահելուց հետո ո

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված». 19.04.2018 | խտրականություն

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված».

«Ոստիկանությունը խաղաղ հավաքի ագրեսիվ զանգվածի մասնակիցներին ոչ միայն պետք է մեկուսացնի, այլև պաշտպանի խաղաղ ցուցարարներին նրանից: Այստեղ կարևորը ԽԱՂԱՂ-ն է հենց»,- Forrights-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 
3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար 19.04.2018 | խտրականություն

3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար

Քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 23-ամյա Տիգրան Մազմանյանին:   Նրան ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով, որով ցուցարարին սպառնում է 3-7 տարվա ազ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: