լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.04.2018 | խտրականություն

Շենգավիթում բերման ենթարկված 6 անչափահասներին ոստիկանությունը տուգանել է 50 հազարական դրամով

Շենգավիթում բերման ենթարկված 6 անչափահասներին ոստիկանությունը տուգանել է 50 հազարական դրամով
Քիչ առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնից ազատ են արձակվել բերման ենթարկված 6 անչափահասները: Այս մասին հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:   

Ըստ նրա՝ նրանց բոլորի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով կազմվել են արձանագրություններ, «մինչդեռ անչափահասներից որևէ մեկը որևէ զանցանք թույլ չէր տվել և հոդվածի նորմը չէր խախտել»: Խոսքը 50 հազարական դրամ տուգանքի մասին է:    

Ըստ փաստաբանի՝ անչահասները բոլորը բերման էին ենթարկվել Արշակունյաց պողոտայում քայլելու ընթացքում՝ առանց որևէ օրինական հիմքի կամ պատճառաբանության: Նրանք բերման են ենթարկվել ցերեկը ժամը 13-ի կողմերը և մոտ 5 ժամ պահվել ոստիկանությունում:     

Սա իշխանության ֆինանսական հարվածն է անչափահասների ծնողներին և պատժիչ գործողություն: Նշենք, որ այսօր Երևանի փողոցներից ոստիկանության բաժիններ բերման են 122 ցուցարարաներ: 

Բերման ենթարկելու գործընթացը շարունակվում է:   Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 91 քաղաքացի, որոնցից 37-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ հիմնականում տուգանվելով 50 հազար դրամով, իսկ 54 քաղաքացի արդեն կասկածյալի կարգավիճակ ունի ու նրանց գործերն ուղարկվել են քննչական կոմիտե:   

Մարինե Խառատյան
405
Print
խտրականություն
Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 19.04.2018 | խտրականություն

Հանրային ռադիո ներխուժելու համար ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ՀՔԾ-ն որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: 

Մոտ 3 օր մեկուսարանում պահելուց հետո ո

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված». 19.04.2018 | խտրականություն

«Մասիվի բաժանմունքից 14-15 տարեկան անչափահաս դուրս է եկել ծեծված».

«Ոստիկանությունը խաղաղ հավաքի ագրեսիվ զանգվածի մասնակիցներին ոչ միայն պետք է մեկուսացնի, այլև պաշտպանի խաղաղ ցուցարարներին նրանից: Այստեղ կարևորը ԽԱՂԱՂ-ն է հենց»,- Forrights-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 
3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար 19.04.2018 | խտրականություն

3-7 տարվա ազատազրկման մեղադրանք՝ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար

Քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 23-ամյա Տիգրան Մազմանյանին:   Նրան ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով, որով ցուցարարին սպառնում է 3-7 տարվա ազ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: