լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.06.2015 | խտրականություն

Մարդու իրավունքները համապարփակ և անբեկանելի են

Մարդու իրավունքները համապարփակ և անբեկանելի են
Հայաստանում Գերմմանիայի դեսպանության հաղորդագրությունը

Երևանում Գերմանիայի դեսպանությունը ս.թ. հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ:     

Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար: 

30.000,-եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեզբուհիների և միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ:   

Ստորև ներկայացվող աշխատանքներն ուղղված են նախապաշարմունքների վերացմանը և սեռական փոքրամասնությունների՝ անձի ազատ զարգացման հիմնարար իրավունքի ամրապնդմանը:   

Ծրագրի շրջանակում պետք է ապաստան ստեղծվի առնվազն 15 անօթևան ԼՄԲՏ անձանց համար՝ ապահովելով նրանց պաշտպանությունը և կենսական կարիքները, ընդհանուր անվճար իրավախորհրդատվություն և իրավական օգնություն մատուցվի ԼՄԲՏ անձանց, հնգօրյա սեմինարի շրջանակում 15 իրավապաշտպաններ Հայաստանի տաս մարզերից վերապատրաստական հնարավորություն ստանան խտրականության և խարազանման դեմ պայքարի նպատակով,   

Հայաստանի 10 մարզերից 10 երիտասարդ ԼՄԲՏ ներկայացուցիչների հնգօրյա վերապատրաստական միջոցառման շրջանակում փոխանցվեն այնպիսի հմտություններ, որոնք օգնեն նրանց պայքարելու հանուն Հայաստանում ԼՄԲՏ անձանց ազատությունների և արդարության, կազմակերպվի երկու հանրային քննարկում՝ հայաստանյան հասարակության մեջ ԼՄԲՏ անձանց վիճակի, այդ վիճակի բարելավման, ինչպես նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների ամրապնդման վերաբերյալ՝ մասնակցությամբ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ԼՄԲՏ հանրության ներկայացուցիչների:   

Մարդու իրավունքները համապարփակ և անբեկանելի են: Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությունն, անշուշտ, իր մեջ ներառում է նաև ԼՄԲՏ անձանց իրավունքները: 

Սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության նկատմամբ պետական կամ ոչ պետական մակարդակներում ցուցաբերվող հետապնդումը և խտրական վերաբերմունքը և կամ հոմոֆոբ ոտնձգությունները ոտնահարում են մարդու տարրական իրավունքները, ինչպես բացատրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտում:   

Քաղաքացիական հասարակության քաջալերումը, հատկապես՝ իրավապաշտպաններին առաջարկվող պաշտպանությունն ու աջակցությունը, գերմանական և եվրոպական իրավապաշտպան քաղաքականության կենտրոնական թեմաներից է:   

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս սեռական կողմնորոշման հանդեպ խտրական բոլոր դրսևորումների դեմ և հետևողականորեն պայքարում ընդդեմ լեզբուհիների, միասեռականների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների և ինտերսեքսուալների հանդեպ խտրականության: Ուստի երկկողմ համագործակցության շրջանակում ԳԴՀ արտգործնախարարության կողմից, ինչպես կոնկրետ այս դեպքում, աջակցություն են ստանում են նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների բարելավմանն ուղղված ծրագրերը: 

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն 
794
Print
խտրականություն
ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը 19.05.2015 | խտրականություն

ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդե

ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ 18.05.2015 | խտրականություն

ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում ՀՀ նախագահին, Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ան

օրենքը սայլակով հասավ Ազգային Ժողով (ֆոտոշարք, վիդեո) 25.11.2014 | խտրականություն

օրենքը սայլակով հասավ Ազգային Ժողով (ֆոտոշարք, վիդեո)

Երեւանի խորդուբորդ փողոցներով 131 պատգամավորների համար նախատեսված ծրարները սայլակով հասան Ազգային Ժողով: Ծրարներում«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծն էր եւ 1000-ից ավելի քաղաքացիների ստորագրությունները` օրենքն ընդունելու պահանջով: 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: