լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.05.2015 | խտրականություն

ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ

ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում ՀՀ նախագահին, Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները և զերծ մնալ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:    

Նամակում նշված է, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, եկեղեցի, օրինապահ մարմիններ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, առողջապահական ու կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ: ՓԻՆՔ Արմենիան պետական այրերին կոչ է արել`   

Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։   

Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։   

ՀՀ նախագահին հասցեագրված նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել են չպարգևատրել պետական նշանակության մրցանակներով այն անձանց և կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս բացահայտ ատելության կոչերով` թիրախավորելով ՀՀ ԼԳԲՏ քաղաքացիներին և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց:   

Պատգամավորներին ուղարկված նամակում նաև կոչ է արված ՀՀ ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ:  

Կառավարությունից ակնկալվում է նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության կանխարգելման ու արգելմանը վերաբերող Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքում կատարված առաջարկությունների ընդունումն ու իրականացումը: 

ՓԻՆՔ Արմենիան պաշտոնյաներին բացիկներ է նվիրել, որտեղ գրված են բռնության և խտրականության ենթարկված ԼԳԲՏ մարդկանց անձնական պատմությունները:
1229
Print
խտրականություն
ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը 19.05.2015 | խտրականություն

ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդե

ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ 18.05.2015 | խտրականություն

ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում ՀՀ նախագահին, Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ան

օրենքը սայլակով հասավ Ազգային Ժողով (ֆոտոշարք, վիդեո) 25.11.2014 | խտրականություն

օրենքը սայլակով հասավ Ազգային Ժողով (ֆոտոշարք, վիդեո)

Երեւանի խորդուբորդ փողոցներով 131 պատգամավորների համար նախատեսված ծրարները սայլակով հասան Ազգային Ժողով: Ծրարներում«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծն էր եւ 1000-ից ավելի քաղաքացիների ստորագրությունները` օրենքն ընդունելու պահանջով: 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: