լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.11.2014 | խտրականություն

ստորագրահավաք` հանուն արդարացի փոխհատուցման

ստորագրահավաք` հանուն արդարացի փոխհատուցման
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները նախաձեռնել են էլեկտրոնային ստորագրահավաք` բոլոր աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար իրենց եկամտի 100%-ի չափով փոխհատուցելու պահանջով:

Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է. 

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ այսստորագրահավաքին՝ իրավասու մարմիններից պահանջելովայսուհետ ևս փոխհատուցել կանանց հղիության արձակուրդիննախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրենց ունեցածմիջին եկամտի 100%-ի չափով՝ առանց առավելագույն շեմսահմանելու: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված եւ քննարկումների փուլում գտնվող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթում ներառված են երեք խնդրահարույց դրույթներ՝ 

1. հղիության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը տրամադրվող փոխհատուցման համար առավելագույն վերին շեմ սահմանելը, և 

2. այդ փոխհատուցման չափը կնոջ` վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժով պայմանավորելը, 

3. ազատազրկված կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստից զրկելը: 
904
Print
խտրականություն
ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը 19.05.2015 | խտրականություն

ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդե

ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ 18.05.2015 | խտրականություն

ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում ՀՀ նախագահին, Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ան

օրենքը սայլակով հասավ Ազգային Ժողով (ֆոտոշարք, վիդեո) 25.11.2014 | խտրականություն

օրենքը սայլակով հասավ Ազգային Ժողով (ֆոտոշարք, վիդեո)

Երեւանի խորդուբորդ փողոցներով 131 պատգամավորների համար նախատեսված ծրարները սայլակով հասան Ազգային Ժողով: Ծրարներում«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծն էր եւ 1000-ից ավելի քաղաքացիների ստորագրությունները` օրենքն ընդունելու պահանջով: 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: