լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.06.2018 | հավաքների ազատություն

«Արցախի ժողովուրդը բավարարված չէ հրաժարականներով, Բակո Սահակյանը պետք է հեռանա». Վահան Բադասյան

«Արցախի ժողովուրդը բավարարված չէ հրաժարականներով, Բակո Սահակյանը պետք է հեռանա». Վահան Բադասյան
Վերջին օրերին Արցախում ծավալված բողոքի ակցիաներին հաջորդած  պետնախարարի և ուժայինների հրաժարականներից հետո այժմ Արցախում պահանջում են նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում:    

Հունիսի 7-ին Ստեփանակերում բողոքի ակցիա է անցկացրել «Լույս Արցախին» նախաձեռնող խումբը, որը մոտ 20 հոգով քաղաքի Մաշտոցի փողոցից մինչև նախագահական նստավայր քայլերթ է իրականացրել և նախագական նստավայր հանձնել նախաձեռնող խմբի կոչը:   

«Պատերազմից հետո ժողովուրդը գիտակցում էր, որ քայքայված տնտեսությունը իր իսկ քրտինքով ու տառապանքով պիտի շտկի: Մեզ թվում էր, որ պիտի ապրենք արժանապատիվ կյանքով, սակայն հուսախաբ եղանք ` արձանագրելով փաստեր, որ մեզ մոտ օրենքի առաջ բոլորը հավասար չեն` կան արտոնյալներ և իրենց օրենքից վեր համարողներ»,- իրենց կոչում նշել են «Լույս Արցախին» նախաձեռնության անդամները՝ շարունակելով. 

«Դա 30 տարի ի վեր աթոռներ զբաղեցրած նույն համակարգի տարբեր անձիք են, որոնց համար իրենց փոքրաթիվ շրջապատից բացի մարդը արժեք չունի»:   Ըստ նախաձեռնող խմբի՝ տարիներ շարունակ բիրտ ուժն ու ճնշումները, բռունցքով ժողովրդի հետ խոսելը «Արցախը վերածվել է բանտի»` ինչի պատճառով տասնյակ հայորդիներ, ովքեր հաղթնակ են բերել մեր երկրին հեռացել են իրենց իսկ ազատագրած հայրենիքից: Նրանք նաև շեշտել են, որ, շեղվելով ժողովրդավար երկրի սկզբունքներից, Արցախի իշխանությունները Սահմանադրությամբ ամրագրել են գործող նախագահի երկու ժամկետից ավելին ընտրվելու իրավունքը: 

«Մենք ունենք Նոր Հայաստան, Արցախը չի կարող ապրել հին ռեժիմով տարանջատված մայր հայրենիքից: Հաշվի առնելով, որ տասնյակ տարիներ երկրում ստեղծվել է ծայր աստիճան անարդարություն ու անտարբերություն անվտանգության, սոցալական, դատաիրավական և մի շարք այլ ոլորտներում, միայն կադրային փոփոխություններ մեր երկրում էական ոչինչ չի փոխի: Երկրում առկա խնդիրները պայմանավորված է երկրի նախագահի տասնյակ տարիներով թույլ տված սխալներով»,- շեշտել են նախաձեռնության անդամները՝ շարունակելով. «Ոստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը և նոր ընտորություններ, որի արդյունքում ժողովուրդը կունենա իր ընտրյալին»:    

Նախաձեռնության անդամներից նախկին հրամանատար Վահան Բադասյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ հրաժարականները փաստացի ոչինչ չեն փոխել Արցախում, և Բակո Սահակյանը պետք է հեռանա:   

«Արցախի ժողովուրդը բավարարված չէ հրաժարականներով: Ժողովուրդը շարունակելու է պայքարը, որ լինի իրական իշխանափոխություն, ոչ թե իշխանիկը փոխարինվի իշխանիկով»,-ասաց Բադասյանը՝ շարունակելով. «Օրինակ, իմ կարծիքով, այսօր փաստացի ունենք երկու ոստիկանապետ, ազատված ոստիկանապետն իր մտերիմին է առաջադրել: Հրաժարականները երիտասարդների պահանջն էին, մենք միացել ենք այդ պահանջին: Ճիշտ է՝ կոտրվել է վախի մթնոլորտ առաջացնելու կարծրատիպը Արցախում, բայց վախի մթնոլորտը դեռ չի կոտրվել: Դա է անկյունաքարը: Վախի մթնոլորտը կվերանա, երբ Արցախի ողջ քաղաքական էլիտան գնա տուն ու նոր իշխանությունը գա փողոցային պայքարով»:   

Նրա խոսքով՝ թե Հայաստանի, թե Արցախի Սահմանադրությունների հեղինակները նույն մարդիկ են, և երկուսն էլ հակաժողովրդական են: Թե ում է տեսնում նախագահի պաշտոնում, Բադասյանը դժվարացավ ասել. «Պետք է գործընթացներ տեղի ուենան, որտեղ ժողովուրդն ընտրի»:  

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Արցախում պետք է պատժվեն այն խորհրդարանականները, որոնք «վետերաններին ապակողմնորոշելով, հակացույց էին կազմակերպել բողոքի ցույցերի դեմ, որովհետև դա հանցագործություն է»:   
«Հրաժարականները ցույց տվեցին, որ Բակո Սահակյանը լուրջ է ընդունել բողոքները, սակայն պետք է հեռացվի Արցախի ողջ ղեկավարությունը՝ սկսած խորհրդարանի ղեկավարությունից մինչև Բակո Սահակյան»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շարունակելով. 

«Բակո Սահակյանը պետք է պատասխան տա բոլոր այն քայլերի համար, որոնք արվել են նախկինում՝ իր պաշտոնավարումը երկարացնելու համար: Դա իհարկե, հանցավոր գործունեություն է եղել»:   Քաղաքագետը նաև շարունակեց, որ Արցախում անցկացվեն նախագահական, հետո խորհրդարանական ընտրություններ, որպեսզի «քրեական կաստան» դուրս մնա:   

«Սա միակ ճանապարհն է և ժողավրդի պահանջն է, և երևում է, որ ժողովուրդը կանգ չի առնի այդ ճանապարհին: Բակո Սահակյանը որքան շուտ դա հասկանա, այդքան ավելի լավ, քանի որ ինքը որևէ իրավունք չուներ տարբեր մանիպուլյացիներով գնալ երրորդ ժամկետի»,-տեսակետ հայտնեց քաղաքագետը:   

Ըստ Մանվել Սարգսյանի՝ արտաքին վտանգի մասին զգուշացումներն իրենց սպառեցին Հայաստանում կատարված հեղափոխության ընթացքում: «Մարդիկ բացահայտ հանցագործություններ անելով այդ դրոշն էին պահում իրենց ձեռքում՝ սուս մնացեք, թե չէ թուրքերը ձեզ կուտեն։ Բայց այդ առասպելները երիտասարդները ջարդեցին»,-շեշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Արցախում այժմ արդարության համար պայքար է.    

«Արցախցին  ասում է՝ պետք է լինի արդար, չե՞ք ուզում, ուրիշ լեզվով կխոսենք: Արցախում պատերազմի բովով անցած հանրություն է. մեկ անգամ կասեն, երկու անգամ, երրորդ անգամ չեն ասի, կհավաքեն էս բոլորին, կուղարկեն Աղդամով Ադրբեջան: Մարդիկ կատակ չեն անում»:   

  Մարինե Խառատյան 
10389
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: