լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ասված է․  

«Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը եւ վստահեցնում, որ վերջինս մինչեւ գործի վերջնական ավարտը թույլ չի տա որեւէ անթույլատրելի վարքագիծ, որը հիմք կտա նորից կալանավորելու նրան»: 

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, և 190-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում)։ 

Բաբայանի կողմնակիցներից Անդրանիկ Թևանյանն ասում է, որ պատգամավորների միջնորդությունն այսօր կներկայացվի դատարան։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը կալանավորվեց 2017-ի ապրիլյան ընտրությունների նախօրեին։ Նա ակտիվորեն աջակցում էր Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։ Բաբայանի ազատզրկումը շատերը գնահատեցին որպես հարված ընդդիմադիր ՕՐՕ դաշինքին։ 

Արցախի հերոս Սամվել Բաբայանին առաջին ատյանի դատարանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը։ Բաբայանը դիմել է   Վճռաբեկ դատարան, որը եռամյսա ժամկետում պետք է բեկանի դատավճիռը, կամ թողնի նույնությամբ։ Վճռաբեկի դիմաց հավաքված ցուցարարները դատարանից պահանջում են արագ որոշումներ կայացնել և գործը վարույթ ընդունել։ 

«Որպես քաղբանտարկյալ Սամվել Բաբայանը պետք է ազատության մեջ հայտնվի»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։ Վճռաբեկ դատարանի շենքի մոտ էր եկել նաև Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, ով նախկինում ձեռնպահ էր մնում Բաբայանին քաղբանտարկյալ կոչել։ Այսօր որպես իրավունքի մասնագետ խոսեց՝ պնդելով, որ Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է․ 

«Բաբայանի նկատմամբ գործը հարուցվեց խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այլ արգումենտներ չեմ կարող ասել»։ Սամվել Բաբայանի կողմնակիցները պատրաստ են ակցիաները դատաիրավական ատյանների շենքերի դիմաց այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի հերոսը ազատ չի արձակվել։
922
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: