լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա
«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

Հայաստանում պետք է քաղբանտարկյալներ չլինեն, նրանք պետք է ազատության մեջ լինեն, ասում է նախկին զինվորականը։ Վոլոդյա Ավետիսյանի հետ միասին Արթուր Դավթյանի գլխավորած կառույցի մուտքն արգելափակել են «Սասնա ծռեր» խմբի տասնյակ համակիրներ, որոնք դատաիրավական մարմիններից պահանջում են փոխել քաղբանտարկյալների խափանման միջոցը, այնուհետ՝ արդարացնել։  

«Մարդկանց անօրինական են ձերբակալել և նստեցրել բանտերում։ Սերժ Սարգսյանը գնացել է, իր տղան էլ պետք է գնա՝ գլխավոր դատախազը։ Բայց ոնց տեսնում ենք՝ նա դեռ կատարում է Սերժ Սարգսյանի հրամանները»,- Վոլոդյա Ավետիսյանի պնդմամբ՝ գլխավոր դատախազը ոչ միայն պետք է հրաժարվի աթոռից, այլ նրա նկատմամբ պիտի քրեական գործեր հարուցվեն՝ մարդկանց անօրինական և շինծու մեղադրանքներով ազատազրկելու պատճառով։ 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժել էր Սասնա ծռեր խմբի մեկ տասնյակ անդամների խափանման միջոցները փոխելու փաստաբանների միջնորդությունը։  Խմբավորման համակիրները որոշ ժամանակ փակել էին Արշակունյաց պողոտան։ 

Նիկոլ Փաշինյանի հորդրոից հետո երթևեկությունը պողոտայում վերականգնվեց։ Սասնա ծռերիա անդամներին ոստիկանությունը դատարանի շենքի տեղափոխեց Քրեակատարողական հիմնարկներ։ Սասնա ծռերի համակիրները ակցիաները շարունակում են Գլխավոր դատախազության շենքի առաջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն, սրան հակառակ՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ․ 

«Միջազգային և տեղի իրավապաշտպան կազմակերպությունները ճանաչել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը։ Մենք պահանջում ենք, որպեսզի նրանց խափանման միջոցը փոխեն, մենք չենք պահանջում, որպեսզի նրանց ազատ արձակեն և մեղադրանքը վրայից հանեն»,- ասում է Վոլոդյա Ավետիսյանը։  

Սասնա ծռերի գործը քննելիս դատավորները պետք է հաշվի առնեն, թե ինչու են խմբավորման անդամները զենք վերցրել ու դիմել ծայրահեղ քայլի։ Դա ապստամբություն էր՝ իրավունքների շարունակական ոտնահարումների դեմ․ «Սասնա ծռերն ինքնանպատակ չեն մտել Էրեբունու ՊՊԾ գունդ, մտել էին այս անօրինական իշխանությունների պատճառով։ 

Սերժ Սարգսյանն իր ռեժիմով դատախազի հետ միասին հասցրեցին այն վիճակին, որ մարդիկ մտան ՊՊԾ գունդ։ Մեղադրյալի աթոռին պետք է նստեն Սերժ Սարգսյանն ու իր դատախազը»։ Ըստ Վոլոդյա Ավետիսյանի՝ քաղբանտարկյալներ են ինչպես Շանթ Հարությունյանն ու ընկերները, Կարող Եղնուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, այլև Սասնա ծռեր խմբի անդամները։
5369
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: