լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».
«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների համար»,- այսօր Մատենադարանի դիմաց տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը: 

Վերջինս նշեց, որ այժմ Հայաստանը գտնվում է անցումային ժողովրդավարության փուլում և այս ընթացքում իրենք դաշնակից են նոր իշխանությանը: Չուգասզյանը կարևորեց, որ այս փուլն էլ իր հերթին ունի օրենքներ. 

«Անցումային ժողովրդավարության ժամանակ հնարավոր չեն այն ինստիտուտները, որոնք ձևավորվել են բռնակալության ժամանակ՝ դատարաններ, խորհրդարան, դատաիրավական համակարգ, միանգամից մաքրել: Դրանք բոլորը վարակված են: Պետք է այդ գործիքները մաքրել աստիճանաբար»,- պարզաբանեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահը: 

Անդրադառնալով Հայաստանում գտնվող քաղբանտարկյալների խնդրին, մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա Ծռեր» խմբավորմանը, Չուգասզյանը կտրուկ շեշտեց, որ պետք է «վերջ դրվի այդ խեղկատակությանը»: Ըստ նրա, «Սասնա Ծռեր»-ն այն մարդիկ են, ովքեր մասնակցել են բազմաթիվ քաղաքական ակցիաների, ենթարկվել  բազմաթիվ դաժան բռնությունների և ծեծի. 

«Մենք ամեն կերպ պետք է աջակցենք հեղափոխությանը: Այս փուլում մենք մեզ դիտարկում ենք որպես դաշնակից, դա ոչ թե խոսքով, այլ գործով կարող ենք ապացուցել: Դրա համար նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն: Այդ պրոցեսն արդեն սկսվել է, սկզբից Անդրիաս Ղուկասյանը, ապա նաև ես…Նոր իշխանությունները վստահեցրել են, որ դա շարունակություն է ունենալու»,- ասաց նա: Նշենք, որ ապրիլի 24-ին՝ իր կալանավորման օրը, Գարեգին Չուգասզյանը հացադուլ հայտարարեց՝ այդպիսով հանրության ուշադրությունը հրավիրելով հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալներին: 

Նա պահանջում էր «մինչև մայիսի 27-ն անհապաղ ազատ արձակել Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղաքական բանտարկյալներին, մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որն ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման  համար, ինչպես նաև ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով, որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների,նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ»:             

Չնայած այն հանգամանքին, որ դեռ երեկ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի երաշխավորությամբ փոխվել է նրա խափանման միջոց կալանքը և այս պահին նա ազատության մեջ է, Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ չի դադարեցրել հացադուլը և կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ իր պահանջները չեն կատարվել: Նա  հայտնեց, որ իր այս կոչին ՔԿՀ-ում 40 բանտարկյալ է միացել. 

«Վերջապես հնարավորություն է առաջացել փոխելու արդարադատության համակարգը: Այս խեղկատակ արդարադատության համակարգին մի քանի հարված պետք է հասցնել, որոնք կարելի է ասել «բեսպրեդել» որոշումներ են կայացնում»,- ասաց նա:  

Վերջում անդրադառնալով 2 տարի ընդհատակում մնալու խոսակցություններին, Չուգասզյանը շեշտեց, որ տարածված այն լուրերը, թե ինքն այս դեսպանատնից այն դեսպանատում է գնացել, սուտ է. 

«Ես Հայաստանից չեմ փախել: Բացարձակ չեմ թաքնվել, հակառակը, ամբողջ Հայաստանում միտինգներ եմ արել: Թող այդ ժամանակ գային ինձ բռնեին: Սկզբից ասում էին եղել եմ ԱՄՆ-ի, հետո Ֆրանսիայի, հետո Ռուսաստանի դեսպանատներում…էդ բոլոր հեքիաթները մենք կարդացել ենք»,- հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը: 

 Ռոզա Վարդանյան  
740
Print
հավաքների ազատություն
«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ին ազատ արձակել. ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան 11.05.2018 | հավաքների ազատություն

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ին ազատ արձակել. ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան

Շուրջ 4 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ներկայացված միջնորդությունների մասին որոշումը, որով մասամբ բավարարեց Արամ Հակոբյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննության նշանակումը, սակայն մերժեց ամբաստանյալների խափանման միջոց կալանքը վեր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: