լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.05.2018 | հավաքների ազատություն

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ին ազատ արձակել. ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ին ազատ արձակել. ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան
Շուրջ 4 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ներկայացված միջնորդությունների մասին որոշումը, որով մասամբ բավարարեց Արամ Հակոբյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննության նշանակումը, սակայն մերժեց ամբաստանյալների խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու մասին բոլոր միջնորդությունները։ 

 Պաշտպանները՝ ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը, իսկ «Սասնա Ծռեր»-ի համակիրներն աղաղակներով եւ «Ամո՛թ» բղավելով դուրս եկան դատարանի բակ եւ փակեցին Արշակունյաց պողոտան՝կաթվածահար անելով երթեւեկությունը, ցուցարարները պահանջում էին ժամ առաջ բաց թողնել «Սասնա Ծռեր»-ին։ Պաստառներով եւ բացականչություններով նրանք հորդորում էին փողոցում խցանված մեքենաների վարորդներին միանալ իրենց, սակայն ոչ ոք այդպես էլ մեքենայից քայլ առաջ չեկավ։ 

Ընդամենն օրեր առաջ խափանման միջոց կալանքը փոխված եւ արդեն ազատության մեջ գտնվող Անդրեաս Ղուկասյանն այսօր եւս ցուցարարների շարքում էր։ Ինչպես forrights-ի հետ զրույցում նշեց նա՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը չպետք է ինքնանպատակ լինի.  

«Երկրում քաղբանտարկյակներ ունենալով չես կարող ազատ արտահերթ ընտրություններ անցկացնել։ Դա քաղաքական իրողություն է, քաղաքացիական պահանջ, որը պետք է ի կատար ածել։ Մարդիկ հենց այնպես չեն այստեղ հավաքվել, սա կապրիզ չէ, այլ անհրաժեշտ քաղաքական հարց է։ Այն անհարմարությունը, որը պատճառվում է, հիմնավորված է, քանի որ այն կարեւորագույն հարցերը, որոնք առանջնային են, մնում են չորոշված»,- նշեց Ղուկասյանը։ 

Մոտ 2 ժամ անց տեղեկություն ստացվեց, որ փոխվել է նաեւ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը եւ նա այժմ գալիս է Արշակունյաց պողոտա։ Այս լուրը մեծ ոգեւորություն առաջացրեց ցուցարարների մոտ, իսկ արդեն րոպեներ անց՝ նրանք բացականչություններով եւ ծափահարություններով դիմավորեցին Չուգասզյանին։ Վերջինս ողջույնի խոսք ասելով գրկեց ներկաներից մի քանիսին, իսկ լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ վաղն եւեթ ասուլիսով հանդես կգա։ Ապա հավաքված ցուցարարներին հորդորեց այսօրվա ակցիան ավարտված համարել եւ բացել փողոցի երեւեկելի հատվածը։ 

Ցուցարարներից ոմանք այնուամենայնիվ չվերականգնեցին փողոցի երթեւեկությունը, նշելով, որ իրենք մտադիր են հենց դատարանի հարակից հատվածում գիշերել։ Ժամը 22:00-ի դրությամբ այդպես էլ փակ մնաց Արշակունյաց պողոտան՝ ցուցարարների պաստառներով եւ բացականչություններով։ 

 Ռոզա Վարդանյան
608
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: