լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.04.2018 | հավաքների ազատություն

«բերանքսիվայր ընկա ու ոստիկանները սկսեցին երկուսիս քաշել»

«բերանքսիվայր ընկա ու ոստիկանները սկսեցին երկուսիս քաշել»
«Մենք նստացույց էինք անում, երբ ոստիկանները մոտեցան այդ ամբոխի միջից հենց ինձ ու Դավիթին ու քարշ տալով փորձեցին տանել ոստիկանական մեքենան։ Դավիթի ձեռքից բռնած պահում էի, երբ բերանքսիվայր ընկա ու ոստիկանները սկսեցին երկուսիս քաշել»,- Forrights.am-ի հետ Կենտրոն ոստիկանական բաժանմունքից մանրամասնեց 22-ամյա ցուցարար Մարիամ Անանյանը։ Կառավարական 3-րդ շենքի մոտից բերման ենթարկելու արդյունքում, վնասվել էր Մարիամի ծունկը։ Ոստիկանները վերջինիս ու ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին տեղափոխել են Կենտրոնի ոստիկանակություն, որտեղ միայն 2 ժամ անց են արձանագրել, որ Մարիամն ունի լուրջ վնասվածք եւ անհրաժեշտ է Շտապ օգնություն։ 

Բաժանմունքում Մարիամի շահերը պաշտպանող փաստաբան Հայարփի Սարգսյանն ամբողջ ընթացքում կապի մեջ է Forrights.am-ի հետ։ Նա պարբերաբար հայտնում է ներսում ոստիկանական շենքում կատարվող անօրինությունների մասին. «Շտապ օգնության բժիշկն արձանագրել էր, որ Մարիամին անհրաժեշտ է ռենտգեն հետազոտություն, սակայն որոշ ժամանակ անց, ոստիկաններից մեկը ցանկանում էր արձանագրության մեջ նշել, որ փաստաբանն է պահանջում նման հետազոտություն, այլ ոչ թե բժիշկը։ Այդ անօրինությունը թույլ չտվեցի, ինչից հետո ոստիկանների կողմից սկսեցի արժանանալ անշնորհք վերաբերմունքի»,- հայտնեց փաստաբան Սարգսյանը, հավելելով, որ ոստիկանները, անտեսելով իր վստահորդի վնասվածքը, ստիպել են վերուվար անել ոստիկանական շենքով մեկ։

Քիչ անց Շտապ օգնության բրիգադը դուրս եկավ բաժանմունքից ու հայտնեց, որ պլանային ստուգում է անհրաժեշտ Մարիամին, սակայն իրենք այլ կանչ ունեն եւ չեն կարող տեղափոխել վերջինիս։ 

Մոտ 2 ժամ անց Մարիամ Անանյանն ու փաստաբան Հայարփի Սարգսյանը դուրս եկան ոստիկանական բաժանմունքից։ Ցուցարարը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է բերման ենթարկվել, սակայն ոստիկանական բաժանմունքում գրեթե հարցեր չեն տվել. «Ոչ մի ավելորդ հարց չի եղել, ստորագրել եմ փաստաթուղթ միայն փաստաբանիս ներկայությամբ»,- նշեց Մարիամը։ Նա Հայարփի Սարգսյանի ուղեկցությամբ տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվամդանոց։  

Հավելենք, որ Կենտրոն ոստիկանական բաժանմունքում այս պահին կա 6 բերման ենթարկված, որոնց մեջ է գտնվում նաեւ ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը։ Վերջինս եւս վնասվածք է ստացել եւ հետազոտվում է Շտապ օգնության բժիշկների կողմից։

 


3894
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: