լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.04.2018 | հավաքների ազատություն

Տիրայրը հասցրել է նկարել իրեն ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկաններին (լուսանկարներ)

Տիրայրը հասցրել է նկարել իրեն ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկաններին (լուսանկարներ)
Այսօր առավոտյան Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև քաղաքացիական անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանին։ Լրագրողը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկների տվյալներով՝ լրագրողն ստացել է վնասվածքներ՝ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի, ծոծրակային հատվածում։ 

 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավար Սամվել Կարապետյանն Ազատությանն ասել է, որ Տիրայրի մոտ կանխատեսելի բարդություններ չեն լինի, բայց իրենք պարտավոր են հսկել առնվազն 6-7 ժամ։

Տիրայր Մուրադյանին ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանները։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լրագրողը պատմել է, որ իրեն ծեծի ենթարկողներին ֆիքսել էր մինչև միջադեպը, նրանք իրենց չեն պահել ինչպես հավաքի դասական մասնակիցներ․ 

 «Իրենք անընդհատ ինչ-որ մարդկանց պատմում էին, թե ինչ են տեսնում․․․ Ցույցի մասնակիցները ուր գնում էին, իրենք նրանց հետևից գնում էին։ Մուգ, կապույտ գույնի կեպիներով էին։ Երբ իրենք նկատեցին, որ իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռու գնալ։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի 10 մետրի վրա, որտեղ կայանված էր երթուղային միկրոավտոբուս, մեջը ոստիկան էր նստած, էդ տարածքում կանգնած էի ես։ Հետո իրենք անսպասելի կանգնեցին իմ կողքը, նրանցից մեկն ասեց, թե ինչի ես նկարում, սկսեց հարվածել։ Հետո միացավ երկրորդ ընկերը,որն իր հետ էր միշտ պտտվում, ակնոցով էր, տեղում հարվածում էին, ու ես փորձում էի դիմադրել, ասում էի՝ լրագրող եմ, բեյջը կախված էր ու տեսանելի էր։ Էդ գազելի մեջ նստած էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք տեսնում էին։ Իրենք հավանաբար ուզում էին, որ չնկարեմ» 

Տիրայրը հասցրել է նկարել իրեն ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկաններին։ Իրազեկ քաղաքացիների միավորումը հրապարակել է նրանց նկարները։








1692
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: