լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.04.2018 | հավաքների ազատություն

Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է, ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է

Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է, ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է
Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։ Երեկ երոկայան այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերժ Թանկյանը՝ էջում տեղադրելով նաեւ այդ պահին Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ցույցի ուղիղ հեռարձակումը։ 

«Քաղաքացիական անհնազանդությունն աճում է եւ ընդունում գործադուլների եւ դասադուլների տեսք՝ ընդդեմ անարդարացի, կաշառակեր իշխող վերնախավի։ Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է՝ ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է։ 

Սերժ Սարգսյանն ինքը խոստովանեց, որ հնարավոր է, բնակչության 60 տոկոսն իրեն չի սիրում եւ համաձայն չէ իր հետ։ Այնուամենայնիվ, նա համառ է իր հովանավորչական վերաբերմունքի եւ կառավարման հարցում։ 

Սե՛րժ, չեմ ցանկանում անքաղաքակիրթ երեւալ, բայց դու մեր հայրը չես, եւ մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես հայ ժողովրդին եւ այլեւս  կենսունակ, հարգված առաջնորդ չես, կկանգնես արդյոք թե՞ կշարունակես անարդյունավետ եւ այս պահին վտանգավոր կառավարումը։ Ինչպես ասում են՝ երգը դեռ երգված չէ»,-գրել է նա։ 


588
Print
հավաքների ազատություն
«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ին ազատ արձակել. ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան 11.05.2018 | հավաքների ազատություն

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ին ազատ արձակել. ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան

Շուրջ 4 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ներկայացված միջնորդությունների մասին որոշումը, որով մասամբ բավարարեց Արամ Հակոբյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննության նշանակումը, սակայն մերժեց ամբաստանյալների խափանման միջոց կալանքը վեր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: