լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.04.2018 | հավաքների ազատություն

Հատուկ միջոցների կիրառման մասին ցուցարարները չեն զգուշացվել

Հատուկ միջոցների կիրառման մասին ցուցարարները չեն զգուշացվել
Օրվա ողջ ընթացքում ոստիկանությունը նախազգուշացնում էր, որ ստիպված է լինելու ուժի միջոցով դադարեցնել հավաքը, և երեկոյան հատուկ միջոցներ կիրառվեցին: Առողջապահության նախարարության տվյալներով, Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որոնցից 6-ը ոստիկաններ են։ Պաշտոնապես չի հաղորդվում, թե արդյոք հատուկ միջոցների կիրառումն է եղել վնասվածքների պատճառը:   

Նախարարության տվյալներով, քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ: Ոստիկաններից մեկին, որն ամենավատ վիճակում էր, վիրահատեցին երակի կտրվածքի պատճառով: Բաղրամյան պողոտայում հավաքվածների շրջանում տեղեկություն է տարածվել, որ ոստիկանությունը  

«Զարյա» տեսակի  լուսաձայնային նռնակներ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Լուսաձայնային նռնակները ոստիկանության կողմից կիրառվում են իրավախախտների հոգեկամային կայունությունը անսպասելի ձայնային և լուսային ներազդման միջոցով ճնշելու համար: Ազդեցության այս հիմնական գործոնները բերում են նրան, որ պայթյունի կենտրոնին մոտ գտնվող անձինք ժամանակավոր կուրանում, կամ խլանում են, կորցնելով դիմադրելու կարողությունը: Անձը կարող է փափուկ հյուսվածքների վնասում ստանալ, արյունազեղումներ և մեխանիկկան այլ վնասվածքներ:  

«Հելսինյկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»  ղեկավար Արթոււր Սաքունցը, որը պայթյունների պահին Բաղրամյան պողոտայում է եղել, Forrights. am-ի հարցերին պատասխանելով, ասաց.    

«Հատուկ միջոցներ կիրառելու որևէ հիմնավորում չկա: Նախ, մինչև դրանց կիրառելը պետք է զգուշացնեին քաղաքացիներին, երկրորդն էլ՝ պետք է իրապես զանգվածային անկարգություններ լինեն կամ հարձակում ոստիկանների վրա, զինված դիմադրություն, և այլն, իսկ տվյալ դեպքում մենք խաղաղ կանգնած էինք, մեկ էլ սկսեցին նռնակներ նետելը»: 

Ըստ իրավապաշտպանի, ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն. ՙՙԿարծում եմ, պետք է քրեական գործ հարուցվի  պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու, ինչպես նաև ուժի անհամաչափ կիրառման փաստերով՚՚: 

ՀԻշեցնենք, որ «Զարյա» տեսակի նռնակների գործադրման արդյունքում 2008 թվականի մարտի մեկին զոհվել էր ոստիկանության կապիտան, մոտոհրաձգային գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Համլետ Թադևոսյանը: Ըստ դատաբժշկական եզրակացության, Հ. Թադեւոսյանի հագուստների վրայի վնասվածքները բեկորային բնույթի են՝ առաջացած բեկորացման ենթակա ամուր պատյան ունեցող պայթուցիկ սարքի պայթյունից, որը պայթել է Հ. Թադեւոսյանի ոտքերի մոտ: 

Հետագայում, Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննության ժամանակ, /նրան մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էին առաջադրել/ փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվան Վարոսյանը ապացուցեցին,  որ Համլետ Թադևոսյանը սպանվել է ոստիկանների կողմից օգտագործվող «Զարյա» տեսակի նռնակից: 

Երվանդ Վարոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջին գրառում էր կատարել. 2008 թվականից ի վեր ոստիկանությունը հատուկ միջոց կիրառել չսովորեց:  

Սյուզան Սիմոնյան  
988
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: