լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.04.2018 | հավաքների ազատություն

«Խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետած ուստիկաններն ու հրաման տվողները պետք է պատժվեն».

«Խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետած ուստիկաններն ու հրաման տվողները պետք է պատժվեն».
Խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը չի կարող իրավաչափ լինել, որովհետև հատուկ միջոցներից տուժել են ցուցարարներ, որոնք խաղաղ էին։ Անդրադառնալով այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանության  գործողություններին՝ Forrights.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Դանիել Իոնեսյանը։    

«Որ խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ են նետվել ու կրակվել, դա հստակ է և դա ապօրինի է։ Այդ հրահանգը տվող ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-հայտարարեց Իոնեսյանը։   

Դիտարկմանը, թե ոստիկանությունը կայքում նախազգուշացրել էր Նիկոլ Փաիշնյանին, իրավապաշտպանը հակադարձեց․ «Նախևառաջ, հավաքն ընդհանուր առմամբ խաղաղ էր, և իրենք լուսաձայնային նռնակներ են օգտագործել խաղաղ ցուցարարաների նկատմամբ։ Անգամ եթե իրենք դրա մասին 50 անգամ զգուշացնեին, դրանից իրենց գործողությունը չի դառնում իրավաչափ»։   Իրավապաշտպանն ասաց, որ այսօր ինքը եղել է ոստիկանության կողմից ցուցարարաների հանդեպ բռնություն կիրառելու հատվածում, և նախազգուշացում չի լսել։

«Ինտերնետով տարածված մամուլի հաղորդագրությունը նախազգուշացում չէ։ Դրա համար մենք հետևողական ենք լինելու, որ հրաման տվողները և այդ հրամանը կատարողները ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում իշխանությունների քթից բերելու ենք՝ ինչքանով որ դա կստացվի»,-վստահեցրեց Իոնեսյանը։   

Հարցին, թե այսօր գիշեր և վաղը ի՞նչ կարող է սպասել ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, ի պատասխան իրավապաշտպանը դժվարացավ պատասխանել․ «Չգիտեմ։ Բայց էսօր ցուցարարների աննախադեպ քանակը ինձ համար անսպասելի էր։ Երեկ ոչ ոք չէր կարող ասել, որ այսօր այսքան ցուցարար կհավաքվի ու քաղաքն այս աստիճան կպարալիզացվի։ Չեմ կարող կանխատեսել՝ ինչ կլինի 15 րոպեից, առավել ևս, չեմ կարող կանխատեսել՝ ինչ կլինի վաղը»։   

 Մարինե Խառատյան      
812
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: